Posted in Uncategorized

Հայոց լեզու

Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։  1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից  դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր  ասպազենով  գոտևորված։  Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին ,վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր՝ նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ , անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեքծեքող գեղուհիների սերը։ Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչա-քը , վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց-սպասեց, և  բացող  չեղավ։ Բախեց նա վերստին, բայց ավաղ հավիտյան փակ էր դղյակի դուռը, նրան ոչ ոք չէր սպասում։ 2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։  Սրարշավ- սուր Կնքեցին- կնիք Ձգելով- ձիգ Ընչացքը- ունչ 3. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։ Մի – քանակական թվական Դուռը – հասարակ գոյական, եզակի թիվ, ա ներքին հոլովում, ուղղական հոլով, որոշյալ առում Այնտեղից – ցուցական դերանուն, բացառական հոլով, ի արտաքին հոլովում Ընտիր – հարաբերական ածական Երկաթյա – հարաբերական ածական Պատանին – հասարակ գոյական, եզակի թիվ, ու արտաքին հոլովում, ուղղական հոլով, որոշյալ առում Գինին – հասարակ գոյական, եզակի թիվ, ու արտաքին հոլովում, հայցական հոլով, որոշյալ առում Ծեքծեքող – ենթակայական դերբայ Վերադարձավ – բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, չեզոք սեռ Բացող – ենթակայական դերբայ Ոչ ոք – ժխտական դերանուն Չէր սպասվում –  բայ, սահմանական եղանակ, ժխտական խոնարհում, եզակի թիվ, երրորդ դեմք, անկատար անցյալ, կրավորական սեռ  4. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները. Ամիճ- զանազան մրգերի խառնուրդ անթացուպ- հենակ կռուփ- բռունցք ակութ- թոնիր գեղմ- բուրդ գուղձ- հողակոշտ ամեհի- անսանձ բռնազբոսիկ- կեղծ զգլխիչ- դյութիչ արգասավոր- արդյունավոր ազնավուր- ազնիվ բագին- ատրուշան անդաստան- դաշտ խթան- ազդակ բավիղ- լաբիրինթոս 5. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր. 6․ բառակազմ,17. Դրույք Պատահար Պարծանք Հնչեղ Գանձարան Դարձյալ 18. Ուժեղ Վարորդ Ատելի Ազդակ Տենչանք Կաթնեղեն 19. Թափոն Իրեղեն Հյուսկեն Շրջուն Ազգովին Մածուկ 20․ Խրատ Օրինական Գոգնոց Ծանծաղուտ Հեռաստան Սիզավետ 21. Ելուստ Մասունք Ձեռնոց Վայելուչ Հավակնոտ Փլվածք 22․ Կուսանոց Ջարդոն Տիպար Տրոփյուն Մրեղ Ակնոց

Posted in Uncategorized

Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր: Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն: Առաջադրանքներ՝ Վ.1.հին-հնամենի (ի- գաղտնավանկ ը), բազուկ-բազկաթոռ (ու սղվ), պատիժ-պատժել (ի սղվ),ողջույն-ողջունել (ույ-ու), աշխույժ-աշխուժություն (ույ-ու),մատյան-մատենագիր (յա-ե),պարտեզ-պարտիզան (ե-ի),գլուխ-գլխավոր(ու սղվ), էշ-իշամեղու (է-ի)Վ.2.ա) բուրդ-բրդյա, սիրտ-սրտաբան, կույր-կուրանալ, ճահիճ-ճահճուտ, ալյուր-ալրաղաց, կեզ-կիզիչ, ատամնաբույժ-ատամնաբուժարանբ) վիշտ-վշտալի, թույլ-թուլամորթ, ծնունդ-ծննդյան, հաշիվ-հաշվեհամար, արթուն-արթնանալ, հույն-հունական, տույժ-տուժածՎ.3.ձնծաղիկ-ձյուն, թխահեր-թուխ, սառցահատ-սառույց, երգչախումբ-երգիչ, կիսել-կես, ըմպանակ-ումպ, մեղվապահ-մեղու, հունական-հույն, կղզյակ-կղզի:Վ.4.գրադարան, կատվազգի, գլխապտույտ,լեզվաոճական, շինարարական, լուսանկար, կուտակել, ջրապտույտ, սրբապատկեր, ուղղաձիգ։Է-Ե, Վ.1.Հովհաննես-Հովհաննիսյան(ե-ի), անեծք-անիծել(ե-ի), դեմ-դիմանկար(ե-ի), վրեժ-վրիժառու(ե-ի), վեպ-վիպասան(ե-ի)Վ.2.Ծաղիկ+ա+ձոր=Ծաղկաձոր, շեկ+ա+հեր=շիկահեր, վեմ+ա+փոր=վիմափոր, մեգ+ա+պատ=միգապատ, գես+աստղ=գիսաստղ, սեր+առատ=սիրառատ, հանդես+ություն=հանդիսություն, պատվեր+ա+տու=պատվիրատու, բնագետ+ություն=բնագիտություն, հրավեր+ա+տոմս=հրավիրատոմս:Վ.3. Վեճ-վիճել, վիճաբանություն, նվեր-նվիրել, նվիրաբերում, տեր-տիրություն, տիրակալ, մեջ-միջամտել, միջացգային, գեր-գիրանալ, գիրություն։Վ.4.Գեր (անալ)-գիրանալ, կես (ատ)-կիսատ, հայրենասեր (ություն)-հայրենասիրություն, մեգ (ապատ)-միգապատ, էշ (ատեր)-իշատեր, պարտեզ (պան)-պարտիզպան, զեն (ակիր)-զինակիր, հրավեր (ատոմս)-հրավիրատոմս, էշ (այծյամ)-իշայծյամ, գրագետ (ություն)-գրագիտություն, տեր (անալ)-տիրանալ, վեպ (ագիր)-վիպագիր:Վ.5.դիզել-դեզ, կիսամուշտակ-կես, վիպական-վեպ, իջևանել-էջք, պատվիրել-պատվեր, սիրալիր-սեր, իջվածք-էջք, տիրական-տեր, սիզավետ-սեզ, զինել-զենք:Ի, Վ.1.Սարգիս-Սարգսյան(ի-գաղտնավանկ ը), միրգ-մրգատու(ի-գաղտնավանկ ը), ջիղ-ջղային(ի-գաղտնավանկ), կաղին-կաղնի(ի սղվ) , որդի-որդյակ(ի-յւ), կռիվ-կռվել(ի սղվ), խիղճ-խղճալ(ի-գաղտնավանկ), կծիկ-կծկել(ի սղվ), մահիճ-մահճակալ(ի սղվ), կոշիկ-կոշկեղեն(ի սղվ), նկարիչ-նկարչություն(ի սղվ), կղզի-կղզյակ(ի-յ)Վ.2.Մկրտչյան- ի-ն սղվել է (չի արտասանվում), նարնջագույն- ի-ն դարձել է ը, որը չի գրվում, վարչություն- ի-ն սղվել է (չի արտասանվում), վերջնական- ի-ն սղվել է (չի արտասանվում), դեղնավուն- ի-ն սղվել է (չի արտասանվում), գեղեցկանալ- ի-ն սղվել է (չի արտասանվում), փոթորկալի- ի-ն սղվել է (չի արտասանվում), մրրկածուփ- ի-ն սղվել է (չի արտասանվում), բժշկական- ի-ն դարձել է ը, որը չի գրվում, սկզբնակետ- ի-ն դարձել է ը, որը չի գրվում, կնքել- ի-ն սղվել է (չի արտասանվում), վրձնահարված- ի-ն սղվել է (չի արտասանվում), նկարչական- ի-ն սղվել է (չի արտասանվում), սրտամորմոք- ի-ն սղվել է (չի արտասանվում), կարմրավուն- ի-ն սղվել է (չի արտասանվում):Վ.3. ա) Դարձել է ե- տարեվերջ, ուղենիշ, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:բ) Ընկել է-փոշոտ, թշնամանալ,, կենդանություն:գ) դարձել է յ-որդյակ, աղավնյակ:դ) պահպանվել է-քաղաքացիություն, կղզիանալ:Վ.4.Թիվ (նշան)- թվանշան, գին(ցուցակ)-գնացուցակ, ուղի(գիր)-ուղեգիր, միս(գործ)-մսագործ, գարի(հաց)-գարեհաց, ծաղիկ(թերթ)-ծաղկաթերթ , դեղին(մորթ)-դեղնամորթ, խնդիր(գիրք)-խնդրագիրգ, սիրտ(ցավ)-սրտացավ, բարի(կամ)-բարեկամ, այգի(պան)-այգեպան, հոգի(ակ)-հոգյակ, երկիր(բան)-երկրաբան:ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը 1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել. մուր-մրոտ(ու—>ը), մեղու-մեղվաբույծ(ու—>վ), նուռ-նռնենի(ու—>ը), առու-առվակ(ու—>վ), աղմուկ-աղմկել(ու—>ը), սուր-սրամարտ(ու—>ը), ծուխ-ծխախոտ(ու—>ը), ածուխ-ածխահանք(ու-ն սղվել է), մասուր-մասրենի(ու-ն սղվել է), բլուր-բլրակ(ու-ն սղվել է), թթու-թթվաշ(ու—>վ), ապուշ-ապշել(ու-ն սղվել է): 2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝ Լուռ- լռակյաց, լռությունՍուտ- ստահոդ, ստելՋուր- ջրաղաց, ջրարբիՀուր- հրահեր, հրեղենՄութ- մթնշաղ, մթնել Ձուկ- ձկնեղեն, ձկնկիթՏուն- տնարար, տնանկ Սուրբ- սրբանկար, սրբություն3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ լուր բերող- լրաբեր, սուտ խոսող- ստախոս, ձուկ որսացող- ձկնորս, տունը պահող- տնապան, ծուխը տնից հեռացնող- ծխատար, ջուր կրող- ջրկիր, հաճախ լուռ մնացող- լռակյաց, թթի ծառ- թթենի, լեզվի մասնագետ- լեզվաբան, ձվի ձև ունեցող- ձվաձև: 4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ: Մտամոլոր- միտ, վիրաբույժ- վեր, զինագործ- զեն, ըմպանակ- ումպ, գրադարակ- գիր, երկնասույզ- երկին, լծկան- լուծ, սրընթաց- սուր, կիսալուսին- կես, մրրկահույզ- մրրիկ, բուսաբան- բույս: 5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝ ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել Ջրել- ոռոգել, մթնել- խավարել․ գլխավորել- առաջնորդել, ամրանալ- պնդանալ, խորհրդածել- մտորել, ապշել- զարմանալ6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝ Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը) Ցրտահար- ցուրտ(ու-ը), գլխային- գլուխ(ու-ն սղվել է), գարնանային- գարուն(ու-ն սղվել է), լեզվակ- լեզու(ու-վ), ձվակեր- ձու(ու-վ), գնդաձև- գունդ(ու-ը), շնչավոր- շունչ(ու-ը), նռնենի- նուռ(ու-ը), խորհրդավոր- խորհուրդ(ու-ը), շրթնային- շուրթ(ու-ը), բրդատու- բուրդ(ու-ը), նրբագեղմ- նուրբ(ու-ը), ամրացնել- ամուր(ու-ն սղվել է), թթվել- թթու(ու-վ), առվահան- առու(ու-վ), կատվախաղ- կատու(ու-վ), լծկան- լուծ(ու-ը), ձկներ- ձուկ(ու-ը): 7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության: կուրծք(վանդակ)- կրծքավանդակ, ջուր(աման)- ջրաման, շուրջ(գիծ)- շրջագիծ, միս(գործ)- մսագործ, ուրու(ական)- ուրվական, տունկ(արան)- տնկարան, մածուն(աման)- մածնաման, չու(ցուցակ)- չվացուցակ, սնունդ(մթերք)- սննդամթերք: Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը 1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝ մեղր-Մեղրաձոր(ը-ն ընկել է), մանր-մանրամասն(ը-ն ընկել է), համր-համրություն(ը-ն ընկել է), խառն-խառնիխուռն(ը-ն ընկել է), ազդր-ազդրամիս(ը-ն ընկել է), թանձր-թանձրանալ(ը-ն ընկել է) 2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝ Աստղ- աստղազարդ, աստղիկ Կարծր- կարծրատիպ, կարծրամիտ Փոքր- փոքրամարմին, փոքրիկ Կայսր- կայսրությունՔաղցր- քաղցրավենիք, քաղցրություն Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը 1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝ հավիտյան-հավիտենական(յա-ե), սենյակ-սենեկազգեստ(յա-ե), առօրյա-առօրեակամ(յա-ե), հնամյա-հնամենի(յա-ն սղվել է), պատանյա-պատանեկիկ(յա-ե): 2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր: Վայրկյան+ցույց- վայրկենացույց, կատարյալ+ություն- կատարելություն, մատյան+գիր- մատենագիր, առաքյալ+ական- առաքելական, հեծյալ+զոր- հեծելազոր, ատյան+կալ- ատենակալ: 3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝ Զրույց- զրուցել, զրուցակիցՑույց- ցուցադրական, ցուցական Գույն- գունազարդել, գունավոր Հույս- հուսադրել, հուսահատ Հրապույր- հրապուրել, հրապուրիչ Լույս- լուսացույց, լուսավոր Բույր- բուրավետ, բուրանոց 4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝ Լուսավոր- լույս(ույ-ու), բուրաստան- բույր(ույ-ու), բուսական- բույս(ույ-ու), մատուցել- մատույց(ույ-ու), զգուշություն- զգույշ(ույ-ու), հուսալից- հույս(ույ-ու), թունավոր- թույն(ույ-ու), գունեղ- գույն(ույ-ու), կապտություն- կապույտ(ույ սղվել է), սառցարան- սառույց(ույ սղվել է), համբուրել- համբույր(ույ-ու), ողջունել- ողջույն(ույ-ու), կուտակել- կույտ(ույ-ու), կառուցում- կառույց(ույ-ու), զեկուցում- զեկույց(ույ-ու), անասնաբուծություն- անասուն(ու ընկել է) բույծ(ույ-ու): 5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության: կառույց(պատել)- կառուցապատել, բույս(բան)- բուսաբան, հույս(տու)- հուսատու, լույս(բեր)- լուսաբեր, զեկույց(գիր)- զեկուցագիր, հրապույր(իչ)- հրապուրիչ, գույն(վառ)- գունավառ, սառույց(պատ)- սառցապատ

Posted in Uncategorized

Ասույթներ (արցախի բարբառ)

Ալիշ-վերիլ անել – առևտուր անել, մեկի հետ լավ հարաբերություններ ունենալԱլի-վալի չընիլ – երկյուղ չունենալԱնգուջը խլշիլ – լսողությունը լարելԱնգուջը պեմբակ կոխել – չլսելուն տալԱնգուջը սասու (ծենու) պահել – սպասել, սպասողական վիճակում լինելԱնումեն եխտ քսել – արատավորելԱնում թողել – բարի հիշատակ թողնելԱչ տռել, ծեխ շպրտել – ազատ, անհոգ լինելԱշկ ածել – փնտրելԱշկավ-օնքավ անել – սեր արտահայտելԱշկեն տակավը եշիլ – գողունի հետաքրքրվել մեկովԱշկեն ցիլփի տալ – աչքը վնասվելԱշկերը տափեն օնել – ամաչելԱշկը նի թողել – սևեռելԱշկումը պցրանալ – հարգանք, հեղինակություն ունենալԱշուղ տեռնալ – խոսել, դարդերը պատմել, զրուցելԱսածս տխկըտենակ տեռալ պոկն օնել – հիվանդագին ազդեցություն գործելԱրտը հեղե տեռնալ – հղիանալ, հասունանալԲզըբազու կյալ – հակաճառելԲշտի-բշտի անել – հրելԲուլդի-բուլդի կյալ – պտտվել, արագ շարժվելԲուղազեն հոփ տալ – քիչ ուտելԲուղը եր ընիլ – քրտնելԳյավուրի անել – գործն իմիջիայլոց անելԳյրավան պեց թողել – առիթը բաց թողնելԳործը խակ փռնել – չկանխամտածված գործ ձեռնարկելԴիք-դիք խոսել – կոպիտ շեշտով խոսելԴլըդալու անել – իրար սատար լինել, օգնելԴռդոռանչ անել – կրակը թեժացնելԴութման փռնել – խենթություն անելԴութմա տալ – հրել, ծեծել

Posted in Uncategorized

Հայաստանի հրդեհները 1 ամսում

02.11.2020Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Տեղեկությունը փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:02.11.2020Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում այրվում է անասնակեր:05.11.2020Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Պոլիտեխնիկական համալսարանի» մասնաճյուղի հետնամասում այրվում է տան տանիք։09.11.2020Նոյեմբերի 9-ին, ժամը 16։01-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղում այրվում է ավտոմեքենա։11.11.2020Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ:14.11.2020Նոյեմբերի 14-ին, ժամը 23:33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում:18.11.2020Նոյեմբերի 18-ին, ժամը 14։26-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատուն:24.11.2020Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22:21-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղում տուն է այրվում։28.11.2020Նոյեմբերի 28-ին, ժամը 07:37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում ծուխ է նկատվում:30.11.2020Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։Հրդեհները լինում են և մարդածին և բնածին: իմ կարծիքով հրդեհների մեծամասնությունը կապված են մարդկանց անուշադրության պատճառով: Իսկ բնածին հրդեհները կապված են կայծակների հետ:

https://armtimes.com/hy/hashtag/hrdeh

Posted in Uncategorized

Ռեկրեացիոն ռեսուրսներ


Մարդու կյանքում աշխատանքի և հանգստի բալանսը պահելը շատ կարևոր է, առանց երկուսի համադրության մենք ուղղակի չէինք լինի։ Հանգիստը ապահովելու և վերականգնվելու համար գոյություն ունեն ռեկրեացիոն ռեսուրսները։ Դրանք լինում են 2 տեսակբնածին և մարդածին։ Անվանումներն իրենց բացատրում են. բնածին ստեղծված բնության կողմից, մարդածինմարդու։ Բնածին կարող են համարվել որոշ ջրային տարածքներ ծովեր, օվկիանոսներ, նեղուցներ և այլն, ինչպես նաև ցամաքային տարածքները՝ լեռները, սարերը, հրաբուխները… Մարդածին ռեսուրսների մեջ մտնում են ճարտարապետաշինական կառույցները, լողավազանները, ջրանցքները և այլն։

Հայաստանն ունի հարուստ բուսական աշխարհ, որի օգնությամբ շատ հանգիստ կարողանում է գրավել զբոսաշրջիկներին և ոչ միայն` տեղացիներին նույնպես։ Զբոսաշրջությունը կարող է լինել Հայաստանի գլխավոր տնտեսական ճյուղերից մեկը, քանի որ բոլոր եղանակներին առաջարկելու բաներ կան և տուրիստների համար բավականին մատչելի է։ Ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ պետք չէ աղտոտել շրջակա միջավայրը և գնահատեն իրենց ունեցածը։ Այդ դեպքում մեր երկիրը կծաղկի և կզարգանա։

Ճիշտն ասած մի փոքր կդժվարանամ նշել իմ նախընտրած տուրիստական վայրերի եռյակը, բայց կցանկանամ խոսել այնպիսիս վայրերից, որոնք ոչ այնքան հայտնի են։

1․ Բանֆի ազգային պարկ (Կանադա)

Շուրջ բոլորը ձյունոտ լեռներ են, անտառներ իսկ մեջտեղում կապույտ լիճ։ Այդպիսի կապույտ լիճի գրեթե չի հանդիպում։

2․ Մաչու Պիկչու

2.Ներկայումս գտնվում է Պերույի տարածքում։ Գահանիստ-տաճար է, որը ծառայել է որպես աթոռանիստ։ Ունի հին պատմություն և անչափ գեղեցիկ, չնայած որ արդեն կիսաքանդ և լքված է:

  1. Բագան (Մարանդ)

Հինավուրց քաղաք է, որը հայտնի է իր շքեղ շինություններով։

Ցավոք նշածս վայրերից որ մեկում չեմ եղել, բայց մեծ հույսեր ուենմ, որ ապագայում կլինեմ։

Իմ կարծիքով զբոսաշրջությանը նպաստելու համար կարելի է զուտ մաքուր պահել, որ հաճելի լինի այնտեղ այցելելը և միգուցե տվյալ վայրի կամ շինության մասին պետմելիս՝ գիդերը կարող են ավելի հետաքրքիր բաներ պատմել։ Այսինքն ոչ թե չոր թվեր, այլ ինչ-որ հետաքրքիր դեպքեր, իրադարձություններ, լեգենդներ։

Հուսով եմ, որ հայերը կգնահատեն այն ամենը, ինչ ունեն, իսկ Հայաստանը կզարգանա և կդառնա աշխարհի ամենացանակալի վայրերից մեկը զբոսաշրջիկների համար։