Posted in Հայոց պատմության

Կոնդ

Կոնդը եղել է Երեւանի ոչ միայն ամենահին, այլեւ հայաբնակ թաղամասերից մեկը: Մենք մեր ճամբարային խմբով այցելելու ենք Կոնդ ծանոթանալու քաղաքի պատմական այդ հատվածին:

Պատմական շերտ չի նշանակում շենքերը, որոնք անխաթար մնացել են այն ժամանակվանից: Դա շենքերի տեղակայված դիրքն է, դրանց դիրքից ելնելով՝ փողոցների կառուցվածքը, այն, ինչ որ քաղաքաշինարարներն անվանում են քաղաքային հյուսվածք: Ողջ Կոնդի կառուցվածքը գրեթե անփոփոխ հասել է մեզ 18-րդ դարից:

Կոնդ թաղամասը, որ ձեւավորվել է առանց ճարտարապետական նախագծերի, ժամանակի ընթացքում եւ գրեթե առանց փոփոխվելու հասել է մեզ:

Կոնդը Երեւանի պատմական կորիզն է: Նեղլիկ փողոցները, ցածր առաստաղով տները, հին դարպասները եւ փոքրիկ այգիները պահպանել են հին Երեւանի ողջ կոլորիտը:

Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից:




Կոնդում գտնվում է նաև հին պարսկական մզկիթը , որի գմբեթը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ է քանդվել, իսկ կանգուն մնացած մասում այժմ մարդիկ են բնակվում: Մզկիթը բնակարան դարձրած կոնդեցիներից մեկը ասում է, որ ապրում է այդտեղ 1944 թվականից: Պահպանել էր մզկիթի մի մասի նախնական կառուցվածքը, ճիշտ է` արդեն սենյակի տեսքով: