Հաճի աղան վաճառական էր, որը շտապելով տուն էր գնում, քանի որ ականջին լուր էր հասել, որ թուրքերը, ռուսներին նեղելով, հասնում են իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաք։ Նա շատ էր գնահատում իր ունեցվածքը։ Ուներ իրեն բնորոշ քայլելու ձև․ երբեք չէր թողնում, որ իր տաբատի փողքերը կեղտոտվեին, բայց այդ լուրից սարսափած՝ ուշադրություն չէր դարձնում տաբատին։ Մեկ էլ 17 տարի առաջ` իր անդրանիկ որդուն թաղելիս էր թույլ տվել, որ փողքերը կեղտոտվեին։ Դ․ Դեմիրճյանը Հաճի աղային ներկայացնում է ինչպես ինքնահավան, եսասեր, բայց դրա հետ մեկտեղ շատ զգուշավոր ու հաշվենկատ մի մարդու։ Երբ իր քուրը կորցնում է ամուսնուն, հիվանդանում տիֆով և անդամալույծ դառնում, նա քրոջը բերում է իր տուն, բայց ոչ թե սիրուց դրդված, այլ իր պատվի համար։ Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան ֆուրգոնի փոխարեն մի սահնակ է գտնում, որն իհարկե համեմատած ավելի փոքր էր։ Նա որոշում է չվերցնել իր քրոջը՝ Սրբունին, որովհետև այդ դեպքում տեղը չէր բավականացնի տեղավորելու իր տարիների վաստակած հարստությունը։ Իհարկե աղան արդարացնում էր այդ որոշումը, թե իբր իր ընտանիքին պահելու համար է տանում իր ողջ հարստությունը, սակայն իրականում նա ուղղակի նյութապաշտ էր և հարստությունը մարդուց վեր էր դասում։ Սրբունը՝ հակառակ իր եղբոր, շատ նվիրված, շնորհակալ ու անձնազոհ էր։ Նա զոհում է իրեն, հանուն իր եղբոր ցանկության։
Երբ վերադառնում են տուն, չեն գտնում Սրբունին, և նոր այդ ժամանակ Հաճի աղան հասկանում է, թե ինչ մեծ սխալ է գործել ու խիղճը սկսում է իրեն տանջել։ Նա ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ էլ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար:
Ցավոք սրտի մեր իրականությունում ավելի շատ Հաճի աղաներ կան, քան Սրբուններ։