Posted in Էկոլոգիա

Բնական աղետներ

Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Երկրաշարժը, ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Երկրաշարժերը հաճախ դիտվել են որպես զայրացած Աստծո պատիժ՝ ի պատասխան մարդկանց մեղքերի։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

Բնական երկրաշարժեր
Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

Կանխատեսելի երկրաշարժեր
Անկանխատեսելի երկրաշարժեր
Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։ Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։ Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։ Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։ Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։ Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Երկրաշարժի մագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։
Մագնիտուդի սանդղակը 1935 թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակ։
Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։
Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։ Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ հետո՝ հետևանքների մասին տեղեկությունները հավաքելուց հետո միայն։

Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:

Երկրաշարժավտանգ երկրներում բազմաթիվ զոհերի պատճառը տարրական վարքականոնների չիմացությունն է։ Ահա տարբեր երկրների և Հայաստանի փորձի հիման վրա մշակված վարքականոնները.

Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխություններ,
Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից,
Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով տեղերում, մահճակալները տեղադրել պատուհաններից և հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր առարկաներ,
Նախապես որոշել տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ տեղերը (շենքի միջին մասի հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դրանց վրա դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչ ցնցումների ավարտը,
Վաղօրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և անվտանգ ուղին։

Posted in Անգլերեն

what are britain’s main imports and exports

customs documentation image
**SME Brexit Support Funding is now available to cover the cost of this course. Find out more**

Overview
The UK completed its departure from the EU on 31 December 2020, marking the end of the transition period as the UK left the EU’s single market and customs union.

Businesses will now need to complete customs declarations to trade with the EU, as well as non-EU markets around the world.

Our one-day Customs Procedures & Documentation training course covers everything you will need to know complete these declarations and other documentation.

The training course offers a very detailed and comprehensive look at the information that is required to be submitted to customs. It also looks at the differences between the information required for EU and non-EU trade.

When it comes to customs documentation it is vitally important that importers and exporters understand the information submitted, as they are ultimately liable for it, even if hiring a third party.

Delays, fines and inspections are things that no company wants to endure, hence this course will equip attendees with the information needed to successfully comply with customs rules. It will also support delegates ensure they are ready if an audit from HMRC is required.

The course is also ideal for anyone who is getting to grips with new requirements for continuing trade with the EU now that the transition period has finished.



Learning outcomes

The course will cover:
An understanding of the role of HMRC

An understanding of UK customs procedures

Explanation of an EORI number

Explanation of what free circulation is

Explanation of the SAD C88

– Key information for both import and export entries

The change from CHIEF to CDS

UK Tariff – product classification using tariff/commodity codes

Explanation of Customs Procedure Codes (CPC) and what they do

Explanation of key import and export documentation

– What documents can be used as proof of export from the UK

Certificates of Origin

– Non-Preference

– Preference

Compliance with Rules of Origin

Commercial invoices

Generalised System of Preferences (GSP)

WTO methods of valuation for import

AEO – benefits of being an Authorised Economic Operator

Understand customs relief schemes available to imports and exporters

Use of customs notices


Who should attend
This course is suitable for both people who are new to international business and experienced companies who may want to refresh their knowledge.

The departments within a business that this course would apply to are:

Export administration
Shipping
Export sales administration
Logistics
Distribution
“This one-day course provided me with such a broad understanding of Custom procedures and documentation. The trainer was very knowledgeable and ensured the course was very interactive, while encouraging us to ask as many questions as possible. It was very worthwhile.”

Angela Clark, Sales Support Manager at Unicomp

Not sure this is the right course for you? Complete our Training Needs Analysis form and we will contact you with further recommendations.



The presenter
The Institute’s training courses are delivered by our pool of experienced, accredited & specialised trainers Read more


Price
Member price – £499 + VAT

Non-member price – £599 + VAT

This course now comes with access to our technical helpline for 2 questions within 6 months of the course date



Continuing Professional Development (CPD)
This course is CPD certified – 10 points



IOE&IT digital badges
We have partnered with Credly to provide you with a digital certificate indicating your course attendance and the skills you earn.

Click here for more information



Before booking please make sure you read our training course terms and conditions. Booking a place on one of our training courses implies acceptance of these terms

Posted in Հասարակագիտություն

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիությունը

Նպատակ՝ Ծանոթանալ ՀՀ քաղաքացիության կարգերին։

Խնդիր՝ Ուսումնասիրել ՀՀ քաղաքացիությանը վերաբերող դրույթները

Ընթացք՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է սույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով:

Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից:i

Քաղաքացիությունը փոխելը կարգավորում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:

Եթե վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը և անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել են ծննդյան վկայականը և ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելու անթույլատրելիությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը
Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:

Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքինին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետությունից դուրս օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից և հովանավորությունից:

Հայաստանի Հանրապետությունը նրա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտպանել այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև` միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար` այդ պետությունների օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք
Օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը, որն այլ պետության քաղաքացիություն ունենալու ապացույց չունի, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը և չի խոչնդոտում նրանց կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուն:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հիմքերը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`

1) քաղաքացիության ճանաչմամբ.

2) ծննդով.

3) քաղաքացիություն ստանալու միջոցով.

4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.

5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

7) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`i

1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: Սույն կետի հիմքով անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում անձը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:

Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն`

1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ,

2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ

3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:

Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը
1. Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`

1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են.

2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է.

3) ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն.

4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` այլ երկրի քաղաքացի, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.

5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է.

6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

3. Սույն օրենքի իմաստով երեխան Հայաստանի Հանրապետությունում ծնված է համարվում նաև, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավում:

4. Սույն հոդվածի իմաստով ծնողի քաղաքացիությունը համարվում է անհայտ, եթե մինչև երեխայի քաղաքացիությունը որոշելու համար վերջնական որոշում կայացնելու պահը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ձեռնարկած անհրաժեշտ և բավարար միջոցների արդյունքում հնարավոր չի եղել որոշել ծնողի քաղաքացիությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

3) 3-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-319-Ն օրենք

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.

5) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:

Առանց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` խնամակալի միջոցով, պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է տրվել տվյալ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

Երկքաղաքացիություն
Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի յոթերորդ մասով սահմանված հիմքերը, և եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:

Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած, սակայն այլ երկրի քաղաքացիություն չստացած անձը, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումն իրականացվում է ներգաղթի և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Posted in Հասարակագիտություն

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Նպատակ՝ Հասկանալ մերօրյա իրադարձությունները իրավական տեսանկյունից

Խնդիր՝

Ուսումնասիրել օրենքով նախատեսված կարգերը և դրանց կիրառման սահմանները ու սկզբունքները

Ընթացք՝

  • Հավաքի հասկացությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։

4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

  • Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը

 Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են սույն օրենքի 1-ին գլխի, ինչպես նաև սույն օրենքի 29-34-րդ հոդվածների դրույթները։

  • Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

  • Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը, հավաքմերին մասնակցելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։

4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

  • Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ 

  • Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Հավաքները կչեզոքանան այն դեպքում երբ խախտվի հավաքի համաչափությունը։

Posted in Հասարակագիտություն

Կառավարման ձևերը

Միապետություն

Միապետը երկրի միակ գերագույն իշխանության մարմին է։ Միապետական կառավարման ձևը բաժանվում է մի քանի տեսակի՝ բացարձակ միապետություն, սահմանադրական միապետություն։

Բացարձակ միապետություն

Այս կառավարման դեպքում ամբողջ իշխանությունը կենտրոանցված է միապետի ձեռքում։

Սահմանադրական միապետություն

Այս կառավարման դեպքում միապետի իշխանությունը հիմնված է սահմանադրության վրա։ Գոյություն ունի սահմանադրություն, որը կարող է սահմանափակել միապետի իշխանությունը։

Դուալիստական միապետություն

Այս դեպքում գոյություն ունի իշխանության տարանջատում։ Միապետը կրում է նոմինալ դեր, և իշխանությունը պատկանում է օրենսդիր իշխանությանը։

Հանրապետություն

Նախագահական հանրապետություն

Այստեղ պետության ղեկավարի և կառավարության լիազորությունները միավորվում են պառլամենտարզմի հետ։

Խորհրդարական հանրապետություն

Իշխանությունը պատկանում է օրենսդիր մարմնին, նախագահը կրում է նոմինալ դեր։ Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի լուծարել այն։

Կիսանախագահական համակարգ

Կառավարման նման ձև ունեցող պետություններում խորհրդարան և նախագահի իշխանություններ զուգորդում են։ Նախագահական իշխանությունը վերահսկվում է խորհրդական իշխանության, ի դեմս գործադիր իշխանության գործենեության։

Posted in Հասարակագիտություն

Առկա և ինքնակրթության ուսուցում


-ՀՀ սահմանադրությունից
–Միջազգայնագետ վահրամ Այվազյան. Ներքաղաքական խնդիրների մասին․ իմ առաջարկը
-ՀԱԿ-ի հայտարարությունը
-ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը

Այդ պահին ճիշտ որոշում էր համաձայնվել Ադրբեջանի պայմաններին, որովհետև եթե շարունակվեր պատերազմը դեռ պարզ չի քանի հազարավոր զոհ կունենաինք և շատ հնարավոր էր, որ Արցախը ամբողջությանմբ լիներ Ադրբեջանինը։
-17 քաղաքական ուժեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը. հայտարարություն

Այս 2 տարվա ընթացքում Ազգային Անվտանգությունը երկրի վարչապետի օրոք՝ զբաղվում էր նախկին իշխանությունների և օլիգարխների հանցանքները պարզելով։ Բայց մինչ այդ նա առաջնահերթ պետք է զբաղվեր Հայաստանի և Արցախի անվտանգությունով։ Օրինակ պարզեր թե ինչ տեսակի զենք է Թուրքիան ուղղարկում Ադրբեջանին և ինչպես կարելի է դեմն առնել այդ զենքերին։ Եվ այդ իսկ պատճառով պարտությունը բավական է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։
-Պահպանողական և Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունների կոչն ու պահանջը
-Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի այսօրվա գիրը

Առաջադրանք.
-Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բլոգներում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը.

Posted in Հասարակագիտություն

Պետական կառավարման ձև

Պետության կառավարման ձևը դա պետության ձևի տարր է, որը որոշում է բարձրագույն պետական մարմինների կազմակերպումը, դրանց ձևավորման կարգը, տևողությունը և իրավասությունը, ինչպես նաև այդ մարմինների փոխհարաբերությունների կարգը միմյանց և բնակչության հետ, ինչպես նաև դրանց ձևավորման հարցում հասարակության մասնակցության աստիճանը: Կառավարման ձևը պետության կառուցվածքը բնութագրող ամենահին տարրն է, որը սկսել է ուսումնասիրվել Հին Հունաստանում: Պատմության տարբեր ժամանակահատվածներում կառավարման ձևը այլ նշանակություն ուներ: Այսպիսով, ագրարային հասարակության մեջ կառավարման ձևի նշանակությունը կրճատվել է միայն այն բանի որոշմամբ, թե ինչպես է փոխարինվում պետության ղեկավարի պաշտոնը`ժառանգականությամբ կամ ընտրություններով: Ֆեոդալիզմի ընդարձակմամբ և արդյունաբերական հասարակությանը անցում կատարելով, որը ուղեկցվում էր միապետների իշխանության թուլացմամբ, սկսվել է զարգանալ ժողովրդական ներկայացուցչության ի հայտ գալը և ամրապնդումը, կառավարման ձևերը: Ամենակարևորը ոչ թե ինչպես էր տեղի ունենում իշխանափոխությունը` երկրում ժառանգական կամ ընտրության միջոցով, այլ այն, թե ինչպես են կազմակերպվում հարաբերությունները պետության ղեկավարի, խորհրդարանի, կառավարության միջև, ինչպես են նրանց լիազորությունները փոխադարձ հավասարակշռված կամ ինչպես է կազմակերպվում իշխանությունների տարանջատումը:

Posted in Հայոց պատմության

Գարեգին Նժդեհ 1906-1921թթ․

Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թ․ հունվարի 1 ին Նախիջևանի, Կզնուտում։ 17 տարեկանից նա թողնելով ուսումը միացել է հայ ազատագրական շարժմանը։ 1906 թվականին մեկնել է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադարձել է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ։ 1907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909թ․ կովկաս վերադառնալիս ձեռբակալվում է ցարական իշխանությունների կողմից։ 1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար բուլղարական բանակի կողքին ստեղծել են կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին քանի, որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին և 1913 թվականին զորացրվել է։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, ներման արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար։ 1917 թվականին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով զորավար Դրոյի օգնականը, 1918 թվականի գարնանը վարել է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն է ստեղծել նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ, միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։ Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջել է Վանաձոր ։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով՝ հայությունը հաստատել է իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո,1918 թվականի վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժել է այն, և, փոխարենը, սրբել ու տեղահանել գավառի թուրքական բնակավայրերը։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացել և գործի է դրել Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Անհավասար մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը, նա լքել է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո միայն, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցել է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռացել է Բուլղարիա։

Posted in Հայոց պատմության

Կարսի պայմանագիր

1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը լքեցին Անդրկովկասը և Հայաստանի Հանրապետությունը հաստատեց իր վերահսկողությունը կորցված տարածքների զգալի մասի նկատմամբ։ Սակայն թուրքերի նահանջից հետո դեկտեմբերի 1-ին իսլամիստները Կարսում հռչակեցին Հարավ Արևմտյան Կովկասյան հանրապետությունը։ Վերջինս լուծարվեց 1919 թվականի ապրիլին անգլիացիների կողմից, որից հետո Կարսի մարզի տարածքի մեծ մասը փոխանցվեց Հայաստանին։ Փարիզի Խաղաղության վեհաժողովի մեկամյա բանակցություններից հետո 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը, որով ոչ միայն Կարսի մարզը, այլև Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության մաս։ Սակայն իրադարձությունները զարգացան այլ հունով. 1920 թվականի ապրիլին Մուստաֆա Քեմալի կողմից ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երբևէ չճանաչեց այդ պայմանագիրը և Անտանտի դաշնակից երկրների դեմ բոլշևիկյան օգնությամբ սկսած պատերազմական գործողությունների արդյունքում հասավ հայերի համար ոչ նպաստավոր մի շարք պայմանագրերի կնքմանը։

1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ծանր վիճակում։ Մինչև ամռան վերջը ռուսական, ադրբեջանական և թուրքական զորքերը վերահսկողություն հաստատեցին Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի տարածքների վրա։ Սեպտեմբերին սկսված երկրորդ հայ-թուրքական պատերազմի արդյունքում մինչև նոյեմբեր թուրքական զորքերը գրավեցին Կարսի մարզի տարածքը և Ալեքսանդրապոլը։ Նոյեմբերի 29-ին Հայաստան ներխուժեցին ռուսական զորքերը՝ դեկտեմբերի 2-ին պարտադրելով դաշնակցական կառավարությանը հանձնել իշխանությունը բոլշևիկներին։ Դրան զուգահեռ դաշնակցական կառավարության ներկայացուցիչները թուրքերի հետ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որով ճանաչում էին Կարսի մարզի զավթումը թուրքերի կողմից։

1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-1878 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը և Բաթումի մարզի հարավային մասը։ Համարվում է, որ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշևիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը։ Կարսի պայմանագիրը կոչված էր ընդամենը հաստատելու Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։

Posted in Հայոց պատմության

Ազատագրական պայքարը 1894-1896թթ.

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը երևան հանեց Օսմանյան կայսրության հիմքերի խարխլությունն ու փտածությունը, ցույց տվեց, որ այն կանգնած է փլուզման շեմին։ Բացի այդ, ռուս-թուրքական պատերազմով Հայկական հարցը միջազգայնացվեց, մտավ միջազգային հարաբերությունների խաղացանկի մեջ։ Նոր գահ բարձրացած սուլթանի՝ Աբդուլ Համիդ II-ի (1842-1918 թթ.) առաջ ծառացել էր կայսրությունը վերջնական կործանումից փրկելու հրամայական խնդիրը։ Կառավարումը սկսելով սահմանադրության հռչակումով՝ սուլթանը շատ շուտ հրաժարվեց բարենորոգումների բոլոր փորձերից և, հաշվեհարդար տեսնելով համեմատաբար առաջադեմ Միդթհատյան ընդդիմադիր ուժերի հետ, երկիրը տարավ բոլորովին այլ ճանապարհով։ Ինչպես Աբդուլ Համիդը, այնպես էլ նրա հետևորդները լավ էին հասկանում, որ պետության ճգնաժամի, քայքայման պատճառների անկյունաքարը, նրա աքիլլեսյան գարշապարը եղել և շարունակում է մնալ ազգային հարցը։ Օսմանյան կայսրությունը ամենից առաջ քրիստոնյա ժողովուրդների մեծ բանտ էր, ուր նրանք ապրելով իսկական ստրկական պայմաններում, դատապարտված էին դանդաղ մահվան, միշտ ենթակա ջարդերի և մուսուլմանական մոլեռանդության այլևայլ դրսևորումների։ Երկրում բացահայտորեն կիրառվում էին Ղուրանի «անհավատների» դեմ պատերազմելու, նրանց ոչնչացնելու հայտնի սկզբունքները։ Զանգվածային այս վերաբնակեցումները հետապնդում էին մեկ նպատակ՝ փոխել հայաբնակ շրջանների ազգային կազմը, թուլացնել, տնտեսապես հարվածել հայերին և հասնել նրան, որ հայ ազգաբնակչությունը իր հայրենիքում կազմի չնչին տոկոս։ Հարկ է նշել, որ հայկական վիլայեթներում հաստատվում էին բացառապես ռազմատենչ, հետամնաց, թալանով ապրող քրդական ցեղերը և հյուսիսկովկասյան մոլեռանդ ցեղախմբերը։ Սուլթանի ծրագրում հատկապես մեծ դեր էր հատկացվում քրդերին։ Եվ ահա այդ նույն քրդերից էլ կազմվում են այսպես կոչված «համիդիե» գնդերը, որոնց ստեղծումով էլ սկսվում են հայության բացահայտ ջարդերը։ Խոսելով համիդյան զուլումի մասին՝ անհրաժեշտ է առավել հանգամանորեն անդրադառնալ ջարդերի մեխանիզմին։ 1890-ական թթ. թուրքական կառավարությունը վերջնականապես մշակեց և հարստացրեց կոտորածներն իրականացնելու դարավոր զինանոցը։ Դա նման ծավալներով բնաջնջման առաջին փորձն էր, ուստի և որոշ վայրերում տեղական իշխանությունները չկարողացան կազմակերպված իրագործել կենտրոնի հրահանգները։ Ուշադիր քննությունը ևս մեկ անգամ համոզում է, որ 1894 թվականից մինչև 1897 թվականն ընկած ժամանակահատվածի արյունալի իրադարձություններն ամենայն մանրամասնությամբ նախապատրաստված են եղել և իրականացվել են սահմանված հաջորդականությամբ։ Սուլթանը նախ փորձում էր հարվածել հայ ժողովրդի ազատագրական պայքարի դարավոր կենտրոններին՝ Սասունին, Զեյթունին և Վանին։ Այսպիսով, հայերի մասսայական կոտորածները Թուրքիայում սկսվեցին 1890-ական թվականներից, որի առաջին զոհը դարձավ հերոսական Սասունը։ Սասունը, որն ուներ շուրջ 35 հազար հայ բնակչություն և մեկ տասնյակ գյուղախմբեր, դեռ 1880-ական թվականներից պայքարի մեջ էր քրդական հրոսակների, կառավարական զորքերի և ոստիկանության կամայականությունների դեմ։ Ազատատենչ Սասունը պարարտ հող էր ազատագրական գաղափարների քարոզման համար։ Հնչակյան գործիչներն առաջինն էին, որ գործնական աշխատանք տարան Սասունը կազմակերպելու ուղղությամբ։ 1891 թվականին Միհրան Տամատյանը հաստատվեց Սասունում և լեռնականների մեջ քարոզեց Հայաստանի ազատագրության գաղափարը։ Թեև 1893 թ. մայիսին թուրքերին հաջողվեց իրենց ձեռքը գցել Տամատյանին, բայց նրան փոխարինելու եկած գործիչները, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չավուշը (Գևորգ Ադամյան), Շենիկի տանուտեր Գրգոն (Գրիգոր Մոսեյան) և ուրիշներ, իրենց վրա վերցրին Սասնո ազատամարտի կազմակերպումն ու ղեկավարումը։ Թուրքական իշխանությունները 1891-1892 թթ. Սասունի դեմ հանեցին քրդական ցեղերին, համիդիե հեծելազորային ջոկատներին ու ոստիկանական կանոնավոր ուժերին։ 1893 թ. ամռանը Բիթլիսի կուսակալ Թահսին փաշան սասունցիներին ներկայացրեց իր պայմանները. 1.հանձնել հեղափոխականներին, դրսից եկած գործիչներին ու նրանց համակիրներին, 2. հանձնել զենքերը, 3. վճարել այդ տարվա և նախկինում չվճարած բոլոր տուրքերը, 4. ստորագրել հանրագրություն, համաձայն որի իրենք շատ գոհ են օսմանյան կառավարությունից և ըմբոստացել են Միհրան Տամատյանի թելադրանքով։ Առաջարկված պայմանները երկընտրանքի առաջ կանգնեցրին սասունցիներին։ Դրանց ընդունումը հավասարազոր էր անձնատվության, մերժումը կընկալվեր որպես ապստամբություն։ Եվ ահա Սասունն ընտրեց պայքարի ուղին։ Թուրքական իշխանությունները, սակայն շուտով Սասունն առան օղակի մեջ, իսկ արդեն 1894 թ. հունիսին կառավարությունը դիմեց վճռական միջոցների։ Սուլթանի հանձնարարությամբ Սասուն արշավող զորքերի ղեկավարությունը ստանձնեց Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար, ջարդարար Զեքի փաշան։ Բացի նրա գլխավորած 12 հազարանոց զորամիավորումից, Սասունի վրա շարժվեցին նաև այլ զորամասեր՝ Դիարբեքիրից, Կարինից, Երզնկայից, Մուշից, Վանից, անգամ Բաղդադից ու Հալեպից։ Սասունի դեմ դուրս է բերվել ժամանակի ռազմական տեխնիկայով զինված մի հսկա բանակ, որն իր թվաքանակով գերազանցում էր Սասունի հայությանը։ 1894 թ. օգոստոսի սկզբներին թուրքական կանոնավոր զորքերը հարձակման անցան։ Մուրադի և մյուս հրամանատարների գլխավորությամբ կայծքարե հրացաններով, դաշույններով, կացիններով զինված սասունցիները շուրջ մեկ շաբաթ շարունակ աներևակայելի խիզախությամբ ու անձնազոհությամբ կռվում էին թշնամու դեմ՝ մնալով իրենց դիրքերում։ Սակայն, նրանք ստիպված էին մարտերով նահանջել անմատչելի լեռները։ Անհավասար գոտեմարտը շարունակվեց ևս 15 օր։ Ռազմամթերքը և պարենը համարյա սպառած սասունցիների ուժերը ջլատելու նպատակով թուրքական հրամանատարությունը դիմեց նենգության՝ ներման խոստումով նրանց անձնատուր լինելու առաջարկ արեց, որը սակայն, մերժվեց սասունցիների կողմից։ Նրանցից մոտ 200 դյուրահավատներ օգոստոսի 15-ին լքեցին դիրքերը և շարժվեցին թուրքական բանակատեղի, որտեղ նրանց անմիջապես սրի քաշեցին։ Հակառակորդն անցավ նոր հարձակման։ Որևէ տեղից օգնություն չստանալով և մնալով միայնակ՝ օգոստոսի 24-ին Սասունն ընկավ։ Մուրադը, Գևորգ Չավուշը և քարանձավներում ապաստանած մի խումբ մարտիկներ գերվեցին և շղթայակապ տարվեցին Մուշ։ Սկսվեց խաղաղ բնակչության ջարդը։ Ավերվեց ու հրի մատնվեց շուրջ 40 գյուղ, զոհվեց ավելի քան յոթ հազար հայ։ 1894 թ. Սասունի աշխարհացունց ջարդերին՝ մեծ տերություններ աչքի առջև հաջորդեցին Կարինի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բաղեշի, Անգորայի, Սեբաստիայի, Ակնի, Արաբկիրի, Եդեսիայի, Այնթապի և ապա Կ. Պոլսի, վանի, Եվդոկիայի և այլ վայրերում տեղի ունեցած կոտորածները։ Սասունի ապստամբությունը ունեցավ գործնական որոշակի հետևանքներ։ Այստեղ տեղի ունեցած դեպքերն ամենուր ցնցեցին հայությանը։ Առաջավոր մարդկության շատ ներկայացուցիչներ բողոքի ու զայրույթի ձայն բարձրացրին սուլթանի ջարդարար քաղաքականության դեմ՝ մեծ տերություններց պահանջելով միջամտություն։ Արգելելով օտարերկրացիների մուտքը Սասուն՝ սուլթանը փորձեց մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը, բայց ի վերջո ստիպված էր տեղի տալ։ Սասունի ապստամբությունը միաժամանակ առաջ մղեց Հայկական հարցը՝ ակտիվացնելով այդ ուղղությամբ տերությունների ձեռնարկած դիվանագիտական քայլերը։ Ցանկանալով խանգարել Հայկական հարցում հայանպաստ դիրքորոշում որդեգրած Անգլիային, որը ջանում էր հայության շրջանում խիստ մեծացնել իր ազդեցությունը, Ռուսաստանը և նրա դաշնակից Ֆրանսիան ստիպված էին համաձայնության գալ նրա հետ։ Մեծ տերությունների պահանջով 1895 թ. հունվարին Սասուն ժամանեց ջարդերի պատճառները քննող թուրքական կառավարական հանձնաժողով, որին որպես դիտորդներ մասնակցում էին Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ 1895 թվականի մայիսի 11-ին Կ. Պոլսի անգլիական, ռուսական և ֆրանսիական դեսպանները հայկական վեց նահանգներում (Կարին, Բիթլիս, Վան, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր ներկայացրին Բ. Դռանը։ 13 գլուխներից և 40 հոդվածներից բաղկացած բարենորոգումների այդ ծրագիրը նախատեսում էր որոշ չափով բարեփոխել վերը նշված նահանգների կառավարումը, բարելավել դատական գործը, կարգավորել հարկային համակարգը և այլն։ Ծրագիրը, սակայն խիստ սահմանափակ էր և չէր կարող բավարարել ավելի արմատական դիրքերի վրա կանգնած հայությանը։ Դրանով հանդերձ, այն Բեռլինի վեհաժողովից հետո մեծ տերությունների կողմից 61-րդ խիստ անորոշ հոդվածի բովանդակությունը առարկայացնելու առաջին փորձն էր և իրագործվելու դեպքում, անշուշտ, որոշ օրինականություն կմտցներ Արևմտյան Հայաստանում ու կչափավորեր կամայականությունները։ Սուլթանը, սակայն մտադիր չէր իրականացնել անգամ նման չափավոր մի ծրագիր։ Առերևույթ շնորհակալությամբ ընդունելով ներկայացված նախագիծը՝ սուլթան Աբդուլ Համիդը զանազան պատրվակներով ամիսներ շարունակ ձգձգում էր բարենորոգումներն իրականացնելուն ուղղված գործնական քայլերի կատարումը։ Սուլթանը համառորեն պահանջում էր հայ ազատագրական շարժումների անհապաղ դադարեցում՝ հայտարարելով, որ միայն խաղաղ պայմաններում է հնարավոր իրականացնել բարենորոգումները։ Այս հարցում սուլթանին օգնության էր գալիս Հայկական հարցի շուրջ այդ ամիսներին ծավալված դիվանագիտական պատերազմը՝ մի կողմից Անգլիայի, մյուս կողմից ռուս-ֆրանսիական ալյանսի միջև, որը փորձում էր զսպել Անգլիայի ակտիվությունը և իր հովանավորության տակ վերցնել Թուրքիան։ Այսպիսով, Հայկական հարցը հայտնվում է յուրատեսակ կախարդական շրջանակում։ Ստեղծված ճգնաժամային, սպասողական, ծանր ու տագնապալից իրավիճակում հասունանում է նոր ելույթի գաղափարը։ Նման պայմաններում ռումբի պայթյունի տպավորություն թողեց 1895 թ. սեպտեմբերի 18-ին Կ. Պոլսում հնչակյանների կազմակերպած ցույցը։ Շուրջ 4 հազար ցուցարարներ շարվեցին դեպի Բաբ Ալի՝ թուրքական կառավարության նստավայրը՝ իրենց հետ տանելով սուլթանին և եվրոպական տերություններին ուղղված հնչակյանների կազմած պահանջագիրը, որում նկարագրելով հայ ժողովրդի ծանր կացությունը, առաջարկվում էր վերջ տալ անօրինություններին և ապահովել հայ ժողովրդի խաղաղ կյանքը։ Ոստիկանությունը թույլ չտվեց հանձնել խնդրագիրը։ Վաղօրոք տեղյակ լինելով ցույցի մասին՝ կառավարությունը ռազմական պատրաստություն էր տեսել։ Ցույցն ավարտվեց քաղաքում հայերի ընդհանուր ջարդով, որին զոհ գնաց մոտ երկու հազար մարդ։ Բաբ Ալիի ցույցից հետո սուլթանը շտապեց իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը՝ ամենուրեք ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու և դիվանագիտական խաղաքարտերը կրկին խառնելու նպատակով։ 1896 թվականի հոկտեմբերի 18-ին, նախապես փոփոխություններ կատարելով, նա ստորագրեց Մայիսյան բարենորոգումների ծրագիրը։ Սուլթանի հրապարակած բարենորոգումների հրովարտակը կայսրության հայաբնակ շրջաններում ընդհանուր կոտորածի ազդանշան հանդիսացավ։ Սուլթանական կառավարությունը բացահայտորեն պատժիչ միջոցներ սկսեց կիրառել հայ ազատագրական պայքարի հետագա վերելքը կանխելու, հայոց զինյալ պայքարն արմատախիլ անելու համար։ 1895 թվականի սեպտեմբերի 30-ին ահավոր կոտորած տեղի ունեցավ Բաբերդում։ 1895 թվականի հոկտեմբերի 5-ին սկսվեց Տրապիզոնի սարսափելի ջարդը։ Սրի քաշվեցին հազարավոր հայեր, ավերվեցին շրջակայքի հայկական բնակավայրերը։ Հոկտեմբերի 7-ին կոտորած է սկսվում Դերջանի գավառում։ Հոկտեմբերի 13-ին յաթաղանի զոհ դարձան Բաղեշ քաղաքի և նրա շրջակա գյուղերի հայ բնակիչները։ Երկու ամսվա ընթացքում կոտորածների ալիքը տարածվեց հայաբնակ համարյա բոլոր մարզերում։ Տասնյակ հազարավոր կանայք, երեխաներ, ծեր և երիտասարդ բնակիչներ ոչնչացվեցին Երզնկայում, Դերջանում, Բիթլիսում, Ուռհայում, Շապին Գարահիսարում, Կարինում, Խարբերդում, Մալաթիայում, Մարզվանում, Դիարբեքիրում, Սղերդում, Սեբաստիայում, Այնթափում, Մարաշում և այլուր։ Կոտորածը սարսափելի բնույթ է ստանում Եդեսիայում։ Սուլթանի կարգադրության համաձայն, հոկտեմբերի 16-ին թուրքական կանոնավոր զորքը և ամբոխը հարձակվում են հայկական խանութների վրա, կողոպտում ամեն ինչ, ավերում և հրկիզում։ Ավելին, կառավարությունը կրոնական մոլեռանդությամբ վարակված խուժանին զենք է բաժանում և կոչ անում՝ կոտորել հայերին և զավթել նրանց ունեցվածքը։ Սակայն, հայերը հիմնականում ապրելով մեկ թաղամասում, կարողանում են դիմադրություն կազմակերպել և թշնամուն ետ մղել։ Փաստորեն, սա արևմտահայոց ցեղասպանության սկիզբն էր, ցեղասպանություն, որի արդյունքում ոչնչացվեց իր Հայրենիքում ապրող օսմանահպատակ հայությունը։ Ինչպես նշեցինք, թուրք ջարդարարները իրենց հարվածն ուղղում են նաև հայ ազատագրական շարժման կենտրոններից նաև Զեյթունի դեմ։ Սուլթան Համիդի աչքի փուշը Սասունից հետո կամ նրան համահավասար Զեյթուն լեռնագավառն էր, որը մեկ անգամ չէ, որ հարյուրավոր թուրք ասկյարներ էր փռել իր պատերի տակ, կառավարական հարկահաններին արգելել մտնելու արծվաբույն։ Սուլթանական կառավարությունը դեռևս 1880-ական թվականներից գործի էր դրել Զեյթունը հայաթափելու և հիմնահատակ ավերելու սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճնշումների մի ամբողջ համակարգ։ Հարկային ծանր լուծը, հարստահարությունները, զեյթունցիների տնտեսական քայքայումը հետապնդող միջոցառումները, պարբերաբար հայատյաց կառավարիչներ նշանակելը, հայ ազդեցիկ գործիչների նկատմամբ հալածանքները ստեղծել էին պայթյունավտանգ իրավիճակ։ Դժգոհության պատճառներից էր նաև այն, որ Հալեպի վիլայեթը, որտեղ գտնվում էր Զեյթունը, ներառված չէր Մայիսյան բարենորոգումների ծրագրում նշված շրջանների մեջ։ Լեռնականների պոռթկմանը միասնական, կազմակերպված բնույթ տալու գործում վճռական դեր խաղացին Զեյթուն ժամանած հնչակյան գործիչներ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան), Մլեհը (Ասատուր Տամղաճյան), Հրաչյա Մարալը (Գրիգոր Ղարիբյան), Ապահը (Պետրոս Գմգմյան), Ջելլաթը (Կարապետ Ղրփանոսյան)։ Ձգտելով ապստամբությանը տալ համահայկական հնչեղություն՝ նրանք լեռնականների մեջ արմատավորում էին այն գիտակցությունը, որ իրենք պայքարում են ոչ միայն Զեյթունի, այլև ողջ հայության համար։ Այստեղ նրանք ստացան Ենիտունյան իշխանական գերդաստանի, հատկապես Նազարեթ Չավուշի անվերապահ աջակցությունը, որն անվիճելի հեղինակություն էր բոլոր զեյթունցիների համար։ Վերջինիս նախաձեռնությամբ Մութ ձոր կոչվող վայրում 1895 թվականի հոկտեմբերի 12-ին գումարված ժողովում որոշվեց կենաց ու մահու պայքարի դուրս գալ թուրքական բռնակալության դեմ։ Արդեն հոկտեմբերի 15-ին բախում տեղի ունեցավ կառավարական զորքերի հետ։ Նույն օրը ապստամբները գրավեցին Զեյթունի կառավարչատունը և շրջապատեցին զորանոցը, որը հանձնվեց հոկտեմբերի 16-ի առավոտյան։ Զեյթունի զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» մակագրությամբ։ Ստեղծվեց ժամանակավոր հեղափոխական կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։ Զորանոցի անկման լուրը մեծագույն անհանգստությամբ ընդունվեց Կ. Պոլսում։ Զեյթունի դեմ կռվող ուժերի հրամանատարությունը դրվեց չերքեզ Մուստաֆա Ռեմզի փաշայի վրա։ Նրա գլխավորած արևելյան բանակը Մարաշից, իսկ Ալի բեյի գլխավորած արևմտյան բանակը Ադանայի կողմից շարժվեցին դեպի Զեյթուն՝ իրենց կազմում ունենալով երեսուն հազար զինված զեյթունցիներ։

Թուրքական զորամասերից մեկի հրամանատար Ալի բեյը նախ գրավեց ու ավերեց գավառի հայաբնակ խոշոր գյուղերից մեկը՝ Ֆռնուզը։ Դա մեկ անգամ ևս ցույց տվեց, որ թուրքական բանակի խնդիրը գավառի դատարկումն է հայերից, և որ Զեյթունին ևս վիճակված է նույն ճակատագիրը։

Թուրքական գրոհները շարունակվեցին նաև հաջորդ օրերին՝ հատկապես կատաղի բնույթ ընդունելով Զեյթունին Ալի բեյի բանակի մոտենալուց հետո։ Թեև դեկտեմբերի 23-24-ի կռիվների ընթացքում թուրքերին հաջողվեց գրավել զորանոցը, բայց նրանց հաջողություններն ըստ երևույթին դրանով էլ ավարտվեցին, քանզի Զեյթունը շարունակում էր մնալ անառիկ։

Զեյթունի իրադարձությունները գնալով ավելի մեծ հնչեղություն էին ստանում՝ Բ. Դռան համար անհետաձգելի դարձնելով հարցի կարգավորումը։ Վախենալով հայոց համազգային ապստամբության առաջացման վտանգից և աշխատելով կանխել միջազգային ազդու միջամտությունը՝ սուլթանական կառավարությունը ստիպված համաձայնվեց, որ մեծ տերությունները միջնորդի դեր ստանձնեն Զեյթունի ապստամբների և կառավարության միջև վարվող բանակցություններում։

Ի վերջո, 1896 թվականի փետրվարի 3-ին ստորագրված հատուկ փաստաթղթով Էդհեմ փաշան և հյուպատոսները հանդես էին գալիս որպես Զեյթունում հավաքված գաղթականության անվտանգության երաշխավորներ՝ իրենց վրա վերցնելով նրանց տեղավորման խնդիրը։ Վերը նշված պայմանների գործադրման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա։ Հետագա ամիսների ընթացքում տերությունների ճնշման ներքո թուրքական իշխանությունները դժկամությամբ, բայց այնուհանդերձ կատարեցին համաձայնագրի հիմնական պայմանները։

Զեյթունի հերոսական ապստամբությունը հսկայական ազդեցություն ունեցավ հայ ազատագրական շարժման պատմության մեջ՝ փորձելով հակադրվել սուլթանական ջարդարար քաղաքականությանը։

Նշենք նաև, որ հայությունը ինքնապաշտպանության է դիմում նաև Վանում։ Ջարդերի բոթը և գավառներից տեղահանված բնակչության մուտքը Վան՝ անհանգստացրին վանեցիներին՝ հարկադրելով մտածել ինքնապաշտպանության մասին։ Հունիսի 3-ի գիշերը զինյալ բախում տեղի ունեցավ թուրքական պահակախմբի և Պարսկաստանից աղ տեղափոխող մաքսանենգ քրդերի միջև։ Հունիսի 4-ի առավոտվանից հայկական ինքնապաշտպանությունը կանոնավոր մարտերի բնույթ ստացավ։ Մինչև հունիսի 6-ը հայկական դիրքերը մնացին աներեր՝ զորքի, թուրք և քուրդ խուժանի կատաղի գրոհների հանդեպ։

Հունիսի 8-ին Վանի կռվող ուժերը դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Վարագա լեռը։ Հակառակ ղեկավարների կամքին՝ նրանց միացան նաև հարյուրավոր անզեն երիտասարդներ։ Օգտվելով նրանց հեռանալուց՝ մուսուլմանական խուժանը հարձակվեց հայկական անպաշտպան դիրքերի վրա, ավերեց և կողոպտեց տներն ու եկեղեցիները, սրի քաշեց այնտեղ մնացած անպաշտպան մարդկանց։ Միայն հունիսի 10-ին Սաադէդդինը ջարդերը դադարեցնելու հրաման տվեց։ Ընդհանուր առմամբ Վանի խաղաղ բնակչությունը տվեց շուրջ 400 զոհ։

Այսպիսով, մենք կարող ենք անցկացնել սուլթանական ջարդարար քաղաքականության որոշակի դասակարգում։ Հայության ոչնչացումն իրականացվում էր հետևյալ ճակատներով։ Առաջինը, ինչպես նշեցինք, ամրացված լեռնային շրջանների և ինքնապաշտպանության ունակ բնակչության բնաջնջման փորձն էր։ Եթե 1894 թվականին Սասունում դա մասամբ հաջողվեց՝ ոչնչացվեց շուրջ 10 հազար խաղաղ բնակչություն, ապա Զեյթունում, Վանում, Հաճընում հայությունը, չնայած մեծ կորուստներին, կարողացավ ոչ միայն ձախողել Բ. Դռան ծրագրրեը, այլև նույնիսկ մի շարք փառավոր հաղթանակներ տարավ կառավարական զորքերի և բաշիբոզուկների տասնյակ հազարներից կազմված բանակների դեմ։ Երկրորդ կարևորագույն փուլը կայսրության հայաշատ քաղաքներում կազմակերպված ջարդերն էին, որոնց վրա հարկ է կանգ առնել առանձնակի ուշադրությամբ։ Այդ ջարդերը, ի տարբերություն վերը հիշատակված շրջանների, իրականացվում էին հիմնականում մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն քաղաքային բնակչության, դրսից բերված ավազակների և բանտերից բաց թողնված քրեական տարրերից կազմված ջոկատների օգնությամբ։ Ինչպես առաջինների, այնպես էլ երկրորդների նկատմամբ հաշվեհարդարը Բ. Դուռը բացատրում էր հայկական հեղափոխությամբ և մուսուլմանական մոլեռանդությամբ։ Իրականում, փաստերը վկայում են, որ հատկապես վերջինը պարբերաբար ներարկվել է բնակչության մեջ կառավարության ներկայացուցիչների, լրտեսական լայն ցանցի միջոցով։ Ընդ որում, մուսուլմաններին ահաբեկում էին այն հեռանկարով, որ հայերը ձգտում են ստեղծել իրենց պետությունը և բարենորոգումներից անմիջապես հետո կսկսվեն մուսուլմանների ջարդերը։ Բազմաթիվ փաստերը, վկայությունները, նկարագրությունները անառարկելիորեն ապացուցում են, որ 1895-1897 թթ. կոտորածներն անմիջականորեն կազմակերպված են եղել իշխանությունների կողմից, ընթացել են միևնույն սցենարով։ Թուրքական կառավարության բոլոր փորձերը՝ մի կողմ քաշվել պատասխանատվությունից, իրողությունները ներկայացնել որպես ամբոխային, զանգվածային անկարգություններ, չեն դիմանում ոչ մի քննադատության։ Այստեղ բերենք սոսկ մի քանի մեջբերումներ ռուսական և եվրոպական դիվանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերից, ներկայացուցիչներ, որոնց նույնիսկ թուրք ներկայիս կեղծարարները չեն կարող մեղադրել հայասիրության, փաստերի կանխամտածված աղավաղումների մեջ։ Դրանցից երկուսի հեղինակը Հալեպի ռուսական հյուպատոս Յակիմանսկին է՝ ցարական առավել փորձված դիվանագետներից մեկը, որն ակտիվորեն իրագործում էր Ս. Պետերբուրգից ստացած գաղտնի հրահանգները՝ տապալելու Զեյթունում 1896 թ. մեծ տերությունների միջամտությամբ ընթացող բանակցությունները, և հայտնի էր հայկական հեղափոխության նկատմամբ իր անբարեհաճ վերաբերմունքով։ 1895 թ. նոյեմբերին նա գրում էր Կ. Պոլսի ռուսական դեսպան Ա. Նելիդովին. «Գաղտնի հեռագրով, ես պատիվ եմ ունեցել այսօր տեղեկացնելու Ձերդ բարձրությանը, օտար պետությունների հավանական միջամտության սպառնալիքի ներքո քրիստոնյաների կոտորածները դադարեցնելու Դռան հրամանի և Այնթափում սույն ամսվա5-ին զոհված քրիստոնյաների թվի մասին։ Որոշ տեղեկություններով հաշվվում են նույնիսկ ավելի քան հազար սպանվածներ և վիրավորվածներ:… Ե´վ Այնթափում, և´ Մարաշում դիակներն այրված են, և զորքերով շրջապատված ողջ մնացած քրիստոնյաները հնարավորություն չունեն հեռանալու իրենց քաղաքներից»։ Նոյեմբերի 24-ին նա տալիս է առավել ընդարձակ նկարագրություն և տվյալներ. «Արյունոտ նկարագրությունները Ուռֆայում, Այնթափում և Մարաշում, ինչպես նաև նրանց շրջակա գյուղերում, կարելի է ասել, հրահրված են տեղի թուրքական իշխանությունների կողմից։ Իհարկե, ապագա անկողմնակալ հետաքննությունը կարող է բացահայտել և´ գլխավոր, և´ երկրորդական մեղավորներին, ցույց տալ զոհված քրիստոնյաների ճշգրիտ թիվը։ Ահա թե ինչու տեղական իշխանությունների հրահանգով, զոհվածների դիակները մեծ մասամբ այրում էին կերոսինով կամ թաղում գարշահոտությամբ լեցուն փոսերի մեջ»։ Ըստ Կ. Պոլսի անգլիական դեսպան Ֆ. Քարրիի տվյալների, Տրապիզոնի սարսափելի կոտորածների ժամանակ ջարդարարների խմբակները անմիջապես խրախուսվել են ոստիկանության և զինվորականության կողմից։ Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ինքնապաշտպանությանը, ապա պետական ջարդարարական քաղաքականությունն էր, որ ոտքի հանեց հայության ամենալայն խավերին, առաջ բերեց զինված պայքար։ Հայ ժողովուրդը ստիպված էր դիմելու զենքի, նա այլ ելք չուներ, նրա առաջ չկար ընտրության հնարավորություն։ Նման պայմաններում բնական է, որ հալածված, ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդը տարերայնորեն դիմում էր ինքնապաշտպանության։ Հայության ամենալայն շրջաններում տարածում էր ստանում զինվելու, զենքը ձեռքին կռվելու և գոնե պատվով մեռնելու բնական ցանկությունը։ Եվ սուլթանական կառավարությունը ի վիճակի չէր ճնշելու սկսված ազատագրական պայքարը։ Հայկական կոտորածների հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի ևս։ Թուրքական ճնշումներից և բռնակալ կառավարության կողմից հայերը, հատկապես Անատոլիայում, անտանելի հալածանքների և ահավոր անարդարության ենթարկվեցին։ Այսպիսով, անժխտելի է, որ 1880-ական թվականներից սկսյալ մինչև 1890-ական թվականների վերջերը թուրքական պետական վարչամեքենան Աբդուլ Համիդ II սուլթանի անմիջական ղեկավարությամբ, սկսեց իրականացնել հայ ժողովրդի օսմանահպատակ հատվածի սիստեմատիկ բնաջնջման ծրագիրը։ Այդ քաղաքականությունը մասմաբ ձախողվեց շնորհիվ հայ ժողովրդի ազգային-ազատագրական զինված պայքարի, որը, չնայած ծանրագույն կորուստներին, տոկալով և դիմադրելով Օսմանյան կայսրությանը կանգնեցրեց ներքին և արտաքին բնույթի այնպիսի բարդությունների առջև, որոնք ստիպեցին թուրքական կառավարող շրջաններին, առժամանակ դադարեցնել հայության ֆիզիկական ոչնչացման քաղաքականության իրականացումը։

1895-1896 թթ. կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են։ Ցեղասպանության կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու սուլթան Աբդուլ Համիդ II-ը ստացել է «կարմիր սուլթան», «արյունոտ սուլթան», «մարդասպան», «մեծ ոճրագործ» անունները։ Այդ կոտորածների հետևանքով կոտորվել է շուրջ 300 հազար, բռնի մուսուլմանացվել է 100 հազար, նույնքանն էլ տարագրվել է տարբեր երկրներ։

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը ինչպես միշտ օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ու շահերը ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներից Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։ Իտալացի Ա. Չիբրանին գրում է. «1894-1896 թվականների զարհուրելի, անլուր, տմարդի և եղերական կոտորածները, որոնք հուզում են աշխարհը այսօր, մեծ տերությունների ղեկավարներին անտարբեր թողեցին։ Ձեր արյունը նրանց երեսին ցայտեց, ձեր քաղաքները, տները հրի մատնվեցին, բայց նրանք իրենց տեղերից չշարժվեցին, ձեզ լքեցին… որովհետև բոլորն էլ Թուրքիային սիրաշահելու, նրանից շահեր հետապնդելու չար ցանկություններ ունեին, նրանցից ամեն մեկը ձեր կոտորածներից օգուտի իր առյուծի բաժինը ստանալ…Այո, Եվրոպան ձեր սպանդի մեղսակիցը դարձավ և համերաշխ եղավ նրա հետ։ Նա գերադասեց ձեր արյան մեջ թաթախված ձեռքեր ունենալ, քան թե ձեռք տալ մի գահի, նույնիսկ երբ այդ գահին բազմած էր մի գռեհիկ չարագործ, մի ավազակ, մի եղեռնագործ։ Ողբերգական պահին նա ձեզ երեսի վրա ձգեց, երբ թուրքական յաթաղանը ձեզանից հազարավորներին էր մանգաղում, թեև Եվրոպայի ժողովուրդները ձեզ հետ էին։ Ձեր արյունը կրկին վաճառքի է հանել գթասիրտ Եվրոպան» ։