Posted in Հայոց պատմության

Համեմատե՛լ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի հայերին վերաբերվող հոդվածները:

Սան Ստեֆանոյի պայմանագիր հայերի հետ կապված

Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877 թվականի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։

1878 թվականի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով ։ Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարության և Անգլիայի կողմից, մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով, իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչը և դիվանագիտական ներկայացուցիչների Իգնատև Նելիդովի հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։ Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։

Բեռլինի պայմանագիր հայերի հետ կապված

Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից։

Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային։

Posted in Հայոց պատմության

Պատմություն՝ առաջադրանք

Թեմա՝ արևելյան հարցի սրումը 1877-1878թթ

Կազմե՛ք 1877-1878թթ պատերազմի ժամանակագրությունը: Ըստ ձեզ ի՞նչ դերակատարում ունեցան հայերը ռուսների հաղթանակի գործում:/գրավոր/

Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ:

Դաշնակիցները(Հայերը նույնպես) Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե դակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում:

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը։

Posted in գրականություն

Եղիշե Չարենց հարցեր և առաջադրանքներ

1․ Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը:

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

տրիոլետ

սոնետ

ռուբայաթ

գազել
Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

Տրիոլետ

Տրիոլետը դա բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Օրինակ՝․ Տրիոլետ Լ. Բ.-ին

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Սոնետ

Սոնետը դա բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է, որը Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։

Օրինակ՝․ Երբ ես տեսնում եմ Ձեզ

Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։

Ռուբայի

Ռուբայը դա պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

Օրինակ՝․

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

Գազել

Գազելը դա բանաստեղծության կայուն ձևերից մեկն է, որը բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Օրինակ՝․ Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին․․․

2. Կարդա տեղեկություններ Արմենուհի Տիգրանյանի մասին, պատմիր բլոգում:

Արմենուհի Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին, սովորել է Ալեքսանդրապոլում՝ աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում։

Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը։ 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ 1917 թվականին ամուսնացել է Վարդգես Ահարոնյանի հետ։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց որոշ ժամանակ անց մեկնել է Փարիզ, որտեղ գտնվում էր Ահարոնյանների ընտանիքը։ 1923 թվականին ամուսնու հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ շարունակել է զբաղվել գրական գործունեությամբ։ Նրա աշխատությունների մեծ մասը հրապարակվել է ԱՄՆ-ում լույս տեսնող գրական-գեղարվեստական Հայրենիք օրաթերթում։ Գրականությունից բացի Արմենուհի Տիգրանյանը զբաղվել է նաև հասարակական աշխատանքով․ մոտ երեսուն տարի շարունակ նա հայոց լեզու և գրականություն է տարածել ամերիկահայ նոր սերդի շրջանում, եղել է ուսուցչուհի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոնգ Այլենդի հայկական դպրոցներում։ Ամուսնու հետ միասին կազմել է հայոց լեզվի «Հրազդան» դասագրքերը՝ չորս տարիների դասընթացով, դասագրքերն ունեցել են մի քանի հրատարակություն։

Արմենուհի Ահարոնյանի հասարակական գործունեության դաշտերից մեկն էլ եղել է Կարմիր Խաչ-Հայ օգնության միությունը, որին իր նպաստն է բերել ոչ միայն իբրև Նյու Յորքի Վաշինգտոն-Հայցի մասնաճյուղի անդամ, այլ հաճախ նաև որպես ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ, երբեմն նաև՝ ատենապետուհի։

Ըստ գրականագետների, Եղիշե Չարենցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմենուհու հետ։ Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը Չարենցը գրել է 1920 թվականին և առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում։

Արմենուհի Տիգրանյանը մահացել է 1962 թվականին՝ երկարատև և ծանր հիվանդությունից։

Posted in գրականություն

Եղիշե Չարենց Անքուն գիշերին վերլուծություն

Քնել չի լինում…
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս՝ անփակ՝ թափառում են լուռ —

Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:

Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես…
Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ:

Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ —
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ:

Այնտեղ, մութի մեջ հայտնվում է ահա
Տեսիլդ գունատ ու տխրադալուկ,—
Օրերի անհայտ մշուշից ելած
Գունատ այցելու:

Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր —
Մի հին իրիկուն.
Հեռու երգերի խանդավառ օրոր,
Հարսանքի հանդես,—
Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես…

Է՜, քնե՜լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
— Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին…
— Ա՜խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում՝ գիշերն անց կացավ…
— Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…

Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.
Դու երբեք, երբե՛ք ինձ չես ժպտացել—

Քո ժպիտն անգամ ցա՛վ է թվացել
Իմ հոգուն տկար…
Ես քեզ կանչեցի երկա՜ր ու երկա՜ր —
Դու չեկար, չեկար,—
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի —
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի…

Օտա՜ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր—
Ու կարմի՜ր, կարմի՜ր խաշխաշներ ցավի,—
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,

Որ քո կույս հոգին իմի հետ ցավի…
Ու ես չեմ հիշում, թե ի՞նչպես մի օր —
Օտար, անմեկին
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին…

Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ —
Ապրել չէ՛ր լինի:—
Չէ՜ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև գմա ես չեմ մոռացել…

Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չէ՞ որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել.—
Սերը մեզ համար — արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,

Իսկ կնոջ համար — հրճվանքի գինի…
Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ա՛խ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար…

Դրա համա՞ր ես դու այստեղ եկել
Օ, նենգոտ տեսիլ…
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել…
Օ, զզվելի՛ կին,—
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս—
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս…
Ուզո՞ւմ ես՝ պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան —
Եվ ես կորցրի երազի ճամփան…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում:—
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար…

Երկա՜ր քայլեցի.
Եվ իմ դեմ ահա — մի երկա՜ր փողոց:
Հեռևում — դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՜ն լուր բերին…

Մի հին լուր՝ հոգուս մեջ պահված ծածուկ —
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ…
Ու… այս եմ հիշում՝
Մի հին անկողին — թաղված մշուշում,
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ…
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի,—
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի…
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՛, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի —
Էլ ո՛չ մի զղջում իմ երազը հին
Հետ չի դարձնի…
Գնա՛, սիրելիս,
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ,—
Ուզում եմ քնեմ — ա՜խ, ինչպե՞ս քնեմ…

Չարենցը 1926 թվականին սիրահարված էր Մարիաննա Այվազյան անունով մի կնոջ վրա։ Եվ երբ նա վերադառնում է արտասահմանից իմանում է, որ աղջիկը սիրում է ուրիշ տղամարդու << Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել, Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:>> Չարենցը շատ էր տխրել այդ լուրը իմանալուց հետո և այդ պատճառով ատրճանակով կրակում է Մարիաննա Այվազյանի վրա և վիրավորում իսկ 1926 սեպտեմբերի 5 ին ձեռբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ <<Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ>>, <<Է՜, քնե՜լ, քնել… Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:>> <<Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր: Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ — Ապրել չէ՛ր լինի:— >> նախադասությունները նկարագրում են Չարենցի տառապանքը։

Posted in գրականություն

Վահան Տերյան բանաստեղծություններ

Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց,
Եղբայրների տեղ ես հանդիպեցի չար ոսոխների.
Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց,
Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։
Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գրկել,
Մարդիկ նենգամիտ խոնավ նկուղում ինձ շղթայեցին,
— Ինձ կյանքի քնքուշ գուրգուրանքներից մարդիկ են զրկել,
— Իմ սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրին։
Ես որոնում եմ ինձ նմաններին — իմ ընկերներին,
Ես որոնում եմ նոցա, որ զրկված, թշվառ են ու խենթ,
— Եկե՛ք, խորտակենք այս կապանքները, որ մարդիկ դրին,
— Եկեք, ձեր սրտում ես կըհրդեհեմ հատուցումի տենդ…

Posted in գրականություն

Ով կարողանում է սիրել, երջանիկ է: Հերման Հեսսե վերլուծություն։

Հերման Հեսսեն Գերմանացի էր, ով ծնվել էր հուլիսի 2, 1877թ ին, մահացել 1962-ի օգոստոսի 9 ին։ Իր կյանքի ընթացքում նա հասցրել է գրել 35 ից ավել ստեղծագործություն, որից մեկը դա <<Ով կարողանում է սիրել, երջանիկ է>>:

Բանաստեղծ Հեսսեն իր ստեղծագործության մեջ գրել էր, որ չի կարող լինել երջանկություն որի մեջ չկա սեր։ Օրինակ եթե մարդն ունի երազանք շարժվելով դեպի այդ կողմ և հասնելով դրան՝ վաղ թե ուշ կյանքը դառնալու է ձանձրանալի քանզի՝ դու չես հասկանալու թե ինչի համար շարունակես ապրել եթե չկա մարդ, որի հանդեպ դու չունես զգացմունքներ “Որքան ավելի էի տարիք առնում և իմ կյանքում գտած փոքր բավականությունները ինձ սկսում էին անհամ թվալ, այնքան ավելի պարզ էր դառնում, թե որտեղ պետք է փնտրեմ երջանկության ու կյանքի աղբյուրը ” “Փողը ոչինչ էր, Ուժը ոչինչ էր”։ Բացի դա նա խոսում էր պատվիրաններից, որում ասում էր մենք մարդիկ սխալ էնք հասկացել են ինչ Աստված ուզում էր մեզ հասկացնել։ Պետք չէ ուշադրություն դարձնել նյութական նշանակությունների վրա դա միայն ժամանակավոր երջանկություն է լինելու և վերջ։

Posted in Հայոց լեզու

Գրաբարյան օրեր (սպտեմբեր)

Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել: Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին, եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ: Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին` հարյուր, և կար ու մեկին` վաթսուն, և կար ու մեկին` երեսուն։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ հայոց լ

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգետ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական, անվրեպ, գոմէշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլէ, հնէաբան, մանանեխ, մանրէ, միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակէզ, տրիոլետ, քրիստոնեական։


Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։

Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազոծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր, գիշերոթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազորյա, հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմորոր, մեղմորեն, միօրինակ,, նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղորոք, տասնօրյակ, տարորոշել, տափողակ, օրըստօրե, օրորել։


Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։

Ակընդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առնթեր, առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք, ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել, հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր, որոտընդոստ, սրընթաց, ունկընդիր։


Վարժություն 4։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։ Հեքյաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրիաս, եղյամ, էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքյաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենյամին, մումիա, Սիսիան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարյա, Անանյա, Եղյա, Եղյազար, Երեմյա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

Վարժություն 5։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

Ամբյոն, աքսեոմ, բրաբիոն, լեգիոն, հետիոտն, արդյոք, մարմարյոն, թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդիոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն, տրիլիոն, օրյորդ ավիացիոն, ինդուկցյոն, ամեոբա, քամելյոն։

Վարժություն 6։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

Կաjուն, հաjելի, Միքաjել , զրոjական, էություն, նաjել, վաjելել, գաիսոն, էակ, ատամնաբուjժ, Ռաֆաել, միայն, պոեմ, պոետ, միասին, հիանալ, թեjել, խնաjել, հիանալ, որդիական։


Վարժություն 7։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ Գափրիել, սփրթնել, սբրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրփել, հղբանալ, ուրբաթ, Քերոփ, թփրտալ, աղանոց, ցայտաղփյուր, եղբայր, ողփ։

Վարժություն 8։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։

Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերթ, բուրթ, դադար, դրթել, երդիկ, երդում, զարթ, լաջվարդ, զվարդ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորթ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարթապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ խրթվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընթարմանալ։

Վարժություն 9։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։

Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խծկել, առանցք, դաղձ, դարձ, կցկտուր, դեղձ, դեղցանիկ, հանդիպակաց, դերձակ, դերցան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, որձւալ, օձ, օձիք։

Վարժություն 10։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։

Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աջպարար, գոճի, խոչկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեչք, ողջ, մուրճ, ողջույն, մահջակալ, առողջ, ոչիլ, կաճաղակ, վերջ։

Posted in Հայոց լեզու

Հայոց լ․ քերականություն ընտրովի պատասխանով 5-6 էջ 1-10 առաջադրանքներ

Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է։
1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ

2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել

3) եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան

4) դողէրոցք, հրազդանհէկ, չէի, անէ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե։

1) անեզր, խառներամ, երբևէ, նախօրէ

2) նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում

3) բազմերանգ, օրըստօրէ, հրէշ, դողէրոցք

4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ։

1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր

2) տնօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել

3) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ

4) առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ։

1) մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ

2) նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերոթիկ

3) հանապազորդ, անոթևան, թախծօրոր, ականջօղ

4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

5. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո։

1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ

2) քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն

3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր

4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

6. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը։

1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա

2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց

3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ

4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

7. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և։

1) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա

2) թեթևոտն, հոգեորդի, գոտեորել, եղրևանի

3) կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև

4) որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել

8. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և։

1) արևակն, երևակել, ոսկեվազյան, գոտեորել

2) սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ

3) եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ

4) բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել

9. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ։

1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ

2) կարևեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել

3) արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ

4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

10. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ։

1) այծյամ, ջղային, բրաբյոն, ժողովածույում

2) տույժ, հեռակայել, էական, արքայորդի

3) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազորդ, լռելյան

4) պատանյակ, սերմացույի, միլիոն, մարմարյա

Posted in Իրավունք

ՀՀ սահմանադրության հոդվածների վերլուծություն

Հոդված 16.Ընտանիքի պաշտպանությունը

Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Դեռ հնուց եկել է ընտանիքի կարևորման գաղափարը։ Հայերի մոտ ընտանիքը միշտ եղել է առաջին տեղում, սակայն ես չգիտեի, որ այդ ամենը նաև սահմանադրությամբ է հաստատված։ Ինձ թվում էր, որ դա ուղղակի եկել է պահպանողականությունից և բարոյական նորմերին հետևելուց, բայց ըստ այս հոդվածի ընտանիքը հասարակության հիմքն է։ Ասում են, որ ընտանիքը պետության փոքր մոդելն է։ Սակայն այստեղ մի պարադոքս է առաջանում։ Դիտարկենք, որ պետության գլուխը նախագահն է, կամ մեր դեպքում վարչապետը, միջին վիճակագրական հայ ընտանիքում՝ հայրը, մայրը պարանոցն է՝ ազգային ժողովը, երեխաներն էլ ժողովուրդն են։ Սա հակասում է հոդված 30-ին, որը նշում է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են։ Վստահ չեմ, որ իմ ասածը սահմանադրորեն հաստատված է, բայց կարծում եմ, որ բավականին արդի խնդիր է։Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են: 

Ինչպես արդեն վերևում նշեցի՝ ՀՀ-ում ընտանիքը շատ կարևոր դեր ունի, սակայն հասարկության կողմից ընդունված փաստ է, որ ընտանիքների մեծամասնությունում  յուրաքանչյուր անձ ունի իր դերը, որից ելնելով կատարում է իր բաժին պարտականությունները։ Տղամարդը պետք է գումար աշխատի և ընտանիքը պահի, մայրը մնա տանը, զբաղվի տան գործերով ու երեխաներին դաստիարակի, իսկ երեխաները զբաղվեն դասերով, պարապմունքներով ու չխառնվեն ընտանեկան գործերին։ Ես՝ ինչպես նաև Հայաստանի սահմանադրությունը, համարում ենք, որ դա շատ սխալ է։ Բոլորս էլ հավասար ենք, ունենք նույն հնարավորությունները, իրավունքները ու ազատությունները։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, այլ ոչ թե միայն ընտանիքին։ Սակայն քանի որ նախորդ հոդվածը կապված էր ընտանիքի հետ, որոշեցի այս երկու հոդվածները կապել իրար։ Ըստ իս՝ թե՛ մայրը, թե՛ հայրը պետք է հավասարապես աշխատեն, զբաղվեն տան գործերով, դաստիարակեն երեխաներին, իսկ երեխաները ընտանիքում ունենան կարծիք հայտնելու իրավունք, որովհետև դա վերջիվերջո իրենց էլ է վերաբերում։Հոդված 29.Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Ես չեմ համարում, որ Հայաստանի հասարակությունը տոլերանտ է։ Յուրաքանչյուր չնչին նոր բանը հայերի համար շոկային է, և գրեթե միշտ անընդունելի։ Մեր երկրում քիչ կան սևամորթներ, և երբ մարդիկ տեսնում են մեկին, ինքս եմ տեսել, թե ինչպես են ծաղրում, մատով ցույց տալիս ու էլի շատ տգեղ բաներ են անում։ Հասկանում եմ, որ մենք սովոր չենք Հայաստանում տեսնել սևամորթ մարդու, սակայն արդեն 21-րդ դարն է, ու կարծում եմ՝ ժամանակն է մեզ պահել գրագետ ու հարգալից, այլ ոչ թե «գեղցիների» նման։ Ասածս չի վերաբերում միայն սևամորթների դեմ խտրականությանը։ Նույն վերաբերմունքը կա այլազգի ներկայացուցիչների, հաշմանդամների, այլ սեռականություն ունեցող մարդկանց և շատուշատերի հանդեպ։ Պետք է յուրաքանչյուրը սկսի ապրել միայն իր կյանքով ու չքննադատի ուրիշներին։