1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովից (Երկրի գագաթնաժողով) ի վեր աշխարհը բացահայտեց մարդկային բարեկեցության հասնելու մի նոր ճանապարհ՝ կայուն զարգացումը: Կայուն զարգացման հայեցակարգը, որ ներկայացված է Օրակարգ 21-ում, բնորոշվում է որպես զարգացում, որ բավարարում է ներկայի պահանջները՝ առանց վնաս հասցնելու ապագա սերունդների իրենց սեփական կարիքները հոգալու կարողությանը:
Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010թ. Հազարամյակի զարգացման նպատակների, 2012թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:
Ռիո+20-ի «Ապագան, որ մենք ենք ուզում» ելքային փաստաթղթի մեջ ՄԱԿ-ի անդամ պետությունները հանաձայնեցին ստեղծել բաց աշխատանքային խումբ՝ մշակելու կայուն զարգացման մի շարք նպատակներ: Բաց աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, որը հաստատվեց 2014թ. հուլիսին, կազմում է Կայուն զարգացման օրակարգ 2030 -ի առանցքը:
Հարաճուն մտայնություն կա, որ համաշխարհային, ազգային և տեղական պարենային համակարգերի որակն արտացոլում է պարենային ապահովության ու սնուցման արդյունքների հարցում գյուղատնտեսության ունեցած անքակտելի դերը