| Հայկ և Բել |
Հայկ և Բել առասպելը ստեղծվել է ժողովրդի կողմից: Հայկը պայքարում էր անկախությունն համր և մենամարտում Ասորեստանի դեմ: Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով ծնկի գալ Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմի հետ ստեղծում է բնակաոայր Հայկաշեն անվանմամբ: Բելը պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտ է բռնվում: մարտի ընթացքում Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն տապալվում է, իսկ ջաղջաղված բաբելոնացիք դիմում են փախուստի: Հայկնել ստեղծում է օրացույց այդ հաղթանակի առթիվ: