Կարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները․
Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում
Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ
Համագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտություն
Նախատեսված ժամկետը՝ հոկտեմբերի 18-22
Ընթացքը՝ սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները։
Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։
Սովորած ստեղծագործությունները փոխադրել արևլահայերեն, ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։
Առաջարկվող գրականություն, կարող ես ընտրել նաև քո նախընտրած գրողի ստեղծագործությունները։
Արդյունքներ
Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ» վերլուծում
Այս աշխատանքի գլխավոր հերոսը Աբիսողոմն է։ Նա շատ եսասեր կերպար է, ով եկել է Տրապիզոնից Կոնստանդուպոլիս, որպեսզի ամուսնանար։ Նա չունի հոգեմտավոր հետաքրքրություններ, նրան չի հուզում ազգի և մարդկության ճակատագիրը