Լճա՛կ, ինչո՞ւ ես դու ապշած,
Ինչու՞ չեն ցատկոտում ալիքները քո ուրախությունից:
Արդյոք քո հայլիների մեջ գեղեցկուհին է նայել:
Կամ արդյոք ալիքներդ հիանում են երկնքի կապույտով,
Եվ լուսափթիթ ամպերին, որոնք նման են քո իսկ փրփուրին:
Մելամաղձոտ իմ լճակ,
Ցանկանում եմ ես քեզ հետ մտերիմ լինել
Սիրել քեզ, գրավվել, լռել ու խորհել:
Որքան դու ալիք ունես,
Այնքան ճակատս կնճիռ ունի,
Որքան դու փրփուր ունես,
Սիրտս նույնքան հազարավոր խոց ունի:
Այլ Եթե երկնքի աստղաբույլը թափեն կարմիր գոգդ,
Չես կարողանա հասնել ինձ, այնքան անհուն է հոգուս բոցը:
Քեզ հետ աստղերը չեն մեռնի
Ծաղիկները չեն թոռոմի
Ամպերը չեն թրջի,
Երբ դու և օդը խաղաղ լինեք:
Լճա՛կ, դու ես իմ թագուհին,
Ինձ դողդողալեցնելով, նեղացած քո խորքում ես պահում:
Շատերն ինձ մերժեցին,
Ընդամենը ասին, որ քնար ունեմ:
Մեկն ասաց, որ գունատ եմ,
Մյուսն ասաց՝ կմեռնեմ:
Ոչ ոք չասեց ինձ, հեյ տղա,
Ինչո՞ւ ես դու մարում,
Երբ դու դեռ այդքան երիտասարդ ես,
Արի ես քեզ սիրեմ, որ դու հանկարծ չմեռնես:
Ոչ ոք ինձ չասեց, թող պատռենք այս տղայի տրտմագին սիրտը
Եվ եկեք տեսնենք, թե ինչեր կան այնտեղ գրված:
Այնտեղ հրդեհ կա և մատյան:
Այնտեղ չէ որ մոխիր կա և հիշատակ,
Ալիքներդ հուզեցին,
Քանի որ հույսը կորցրած խորքդ նայեցին:
Ex
1.Two people were seriously injured in the accident
2. The driver of the car had seriously injuries
3. I think vou behared vey selfishly
4.Tanva is. upser abert Lcersbeot tembiy
5. There was a sudden củage he weathersudien
6. Evervbody ar die ranhalwes ressed colorfully
7. Linda usually wears colorful
8. Liz fell and hurt herself really badly
9. Joe says he didn’t do well at school because he was taught bad
10. The children were playing in the garden hapy
ԻՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ՝ ԹՎԵՐԻ ՏԵՍՔՈՎ

| Արշակ Մարտիրոսյան | 3 |
| Աշոտ Տիգրանյան | 22 |
| Սամվել Թամազյան | 4 |
| Լիլիթ Յախինմյան | 4 |
3a
1 time-consuming. b) taking up a lot of time
2 time management a) oranising your time effectively
3 workstation e) the place in an office where a person works, especially with a computer
4 work-life balance c) how much time you spend at work and home
5 spend time d) use time doing something
| Հայկ և Բել |
Հայկ և Բել առասպելը ստեղծվել է ժողովրդի կողմից: Հայկը պայքարում էր անկախությունն համր և մենամարտում Ասորեստանի դեմ: Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով ծնկի գալ Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմի հետ ստեղծում է բնակաոայր Հայկաշեն անվանմամբ: Բելը պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտ է բռնվում: մարտի ընթացքում Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն տապալվում է, իսկ ջաղջաղված բաբելոնացիք դիմում են փախուստի: Հայկնել ստեղծում է օրացույց այդ հաղթանակի առթիվ:
Հայրենական պատերազմ
Տասնամյակներ մեզ բաժանում են 1945 թվականի մայիսյան այդ օրվանից, երբ ամբողջ աշխարհը ծափահարեց Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակին: Այն շահվեց խորհրդային ժողովրդի, Կարմիր բանակի զինվորների քաջության և հերոսության շնորհիվ, ովքեր հիմնական, որոշիչ ներդրում ունեցան նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների զինված ուժերի պարտության գործում:
Պատերազմի տարիներին մեր ժողովրդի և նրա զինված ուժերի հերոսական գործողությունները եղել և մնում են հայրենասիրության և հայրենիքի հանդեպ սեր սերմանելու անսպառ աղբյուր: Մեր պատմության ճակատագրական շրջանում դրսևորված այս հոգևոր ներուժին անդրադառնում է նաև ռուսների ժամանակակից սերունդը: Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է ժամանակակից Ռուսաստանի զարգացման համար:
Որո՞նք են պատերազմի հիմնական ռազմաքաղաքական արդյունքները և դասերը, որո՞նք են մեր Հաղթանակի աղբյուրները:
Պատերազմի արդյունքները և դասերը
1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմն ավարտվեց նացիստական Գերմանիայի նկատմամբ խորհրդային ժողովրդի լիակատար հաղթանակով: Ֆաշիզմը վերացվեց բուն Գերմանիայում և մի շարք եվրոպական պետություններում: Inանր, արյունոտ բ
Լենին Վլադիմիր
Լենին Վլադիմիր (ՎլադիմիրԻլյիչՈւլյանով) (1870-1924), ռուսական և համաշխարհային հեղափոխական գործիչ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցության հիմնադիրը, 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից և իրականացնողներից մեկը, ՌՍՖՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, պատմության մեջ առաջին համայնավարական պետության ստեղծողը: Ստորև մի փոքր կմասնավորեցնենք Լենինի կառավարման շրջանում հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցած որոշ իրողություններ, որոնք հետագայում զգալի դեր են խաղացել ԽՍՀՄ շրջանի քաղաքական բռնաճնշումներում:
1918-1920 թթ. Հայաստանի առաջին անկախ հանրապետության շրջանում, երբ Ցեղասպանությունից փրկված բազմահազար գաղթականներով լեցուն Հայաստանը ստիպված էր զբաղվել Լենինի կառավարության կողմից ստորագրված Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հետևանքով Անդրկովկաս, բայց հատկապես Արևելյան Հայաստան լցված թուրքական կանոնավոր բանակի կրկնակի կոտորածներից խաղաղ հայ բնակչության փրկությամբ և թուրքական բանակի գրոհները հետ մղելով, Լենինը բանակցում էր Օսմանյան կայսրության՝ Անտանտի կողմից չգրավված տարածքներում փաստացի իշխանություն հաստատած Մուստաֆա Քեմալի հետ, որը չափազանց ծանր դրության մեջ էր: Մուստաֆա Քեմալը ամեն ջանք գործադրում էր՝ հավաքելու Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրության բեկորները: Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած դահիճները, ռազմական հանցագործները, պատերազմում պարտվելուց հետո հայտնվել էին Մոսկվայում՝ համոզելու Լենինին ձեռք մեկնել միայնակ մնացած Քեմալին: Դրա դիմաց Լենինին խոստանում էին Թուրքիան սոցիալիստականացնել: Լենինին ըստ երևույթին չափազանց ոգևորել էր սոցիալիզմը մուսուլմանական Արևելքում տարածելու հեռանկարը՝ անկախ միջոցներից: Դրա գինը Մուստաֆա Քեմալը սահմանել էր՝ մեծ քանակությամբ զինամթերք, դրամ, կովկասյան թուրքերի (թաթարների) հետ՝ ընդհանուր սահման և Հայկական հարցն իր ճաշակով լուծելու հնարավորություն:
Հայկական հարցի լուծման քեմալական ճաշակի գաղափարական կողմն ապահովելու նպատակով Լենինի հանձնարարությամբ հայ բոլշևիկ Ա. միկոյանը 1919 թ. դեկտեմբերի սկզբներին Լենինի համար շարադրել է Ցեղասպանության ընթացքում ջարդված թուրքահայերի և Թուրքահայաստանի հետագա ճակատագրի շուրջ «կոմունիստական կուսակցության» վերաբերմունքի ծրագիրը, որով Ցեղասպանության հետևանքով դատարկված Արևմտյան Հայաստանում պետականություն վերականգնելու հայ ժողովրդի ծրագրերն անվանում է «իմպերիալիստական-գաղութային», «զավթողական» և նույնիսկ «շովինիստական» այն հիմնավորմամբ, որ երեք-չորս տարի առաջ այնտեղ հայ ժողովրդի կոտորվելու հետևանքով կենդանի հայեր չեն մնացել, այնտեղ միայն մուսուլմաններ են ապրում, և հայերի վերադարձն այնտեղ սպառնալիք կստեղծի մուսուլմանների համար: «Եվ առհասարակ,-պնդում է միկոյանը,-միասնական ու անկախ Հայաստանի գաղափարը վնասակար, հանցավոր ու ռեակցիոն քիմերա է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը» (ՀԱԱ, Ֆ-Պ. 1022, g.5, գ. 306, թ. 18-24; Հասկանալի է, որ ապագա «սոցիալիստական Թուրքիան» համեմատելի չէր կարող լինել «իմպերիալիստական-գաղութային», «զավթողական», «շովինիստական» Հայաստանի հետ:
Մինչ միկոյնը ծրագիր էր տրամադրում «իմպերիալիստական-գաղութային», «զավթողական», «շովինիստական» Հայաստանից «Արևմտյան Հայաստանում մնացած մուսուլմաններին» պաշտպանելու մասին, 1919 թ. նոյեմբերի 29-ին Պոլսում դաշնագիր է ստորագրվում Ադրբեջանի և Քեմալի միջև, ըստ որի կողմերը պարտավորվում են ա/ Ամեն գնով միմյանց օգնել պահպանելու համար և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հողային ամբողջականությունը, բ/ Ադրբեջանը հանձն էր առնում առանց Թուրքիայի հավանության դաշինք կամ համաձայնագիր չկնքել որևէ երկրի հետ, գ/ Թուրքիան պարտավորվում էր ադրբեջանական բանակը մարզել թուրք սպաների միջոցով (Սիմոնյան Հր., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991, էջ 366): Դրան զուգահեռ նախապատրաստվում էր Ադրբեջանի և Թուրքիայի միավորումը (Սիմոնյան Հր., նշվ. աշխ., էջ 318), սակայն մինչ այդ ծրագրավորվում էր ստեղծել Մեծ Ադրբեջան (Հարավ Արևմտյան Ադրբեջան՝ Երևանի նահանգի մի մասի, Թիֆլիսի նահանգի Ախալցխայի և Ախալքալաքի գավառների, Աջարիայի հաշվին, և Թերեքի, Դաղստանի, Ղարաբաղի, Պարսկական Ղարադաղի, Թավրիզի միավորում) (Սիմոնյան Հր., նշվ. աշխ., էջ 319): Հազիվ թե Լենինը տեղյակ չէր այդ ծրագրերին: Այդ մասին ապրիլ ամսին Ադրբեջանում արդեն խոսվում էր բարձրաձայն: 1920 թ. ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալն արդեն ձևավորված կառավարության անունից օգնության խնդրանքով պաշտոնապես դիմում է խորհրդային կառավարությանը՝ պարտավորվելով «միավորել ռուսական բոլշևիկների հետ մեր ողջ աշխատանքն ու ռազմական գործողությունները՝ իմպերիալիստական կառավարությունների դեմ պայքարելու և բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով»: Դրանից երկու օր հետո, ապրիլի 28-ին Ադրբեջանը հաշտ ու խաղաղ հայտարարում է իր «խորհրդային» դառնալու իրողությունը և, իհարկե, առաջին իսկ քայլը «Խորհրդային Ռուսաստանից» օգնության խնդրանքն էր: Սա ակնհայտորեն Կովկասի թուրքերի (թաթարների) հետ Քեմալի համաձայնեցրած գործողություն էր, «թուրքական աշխարհի խորհրդայնացման» Քեմալի խոստման մասնակի իրականացում: Չնայած արտաքին վայելչության պահպանության փորձերին (հայտարարություն տարածվեց, որ Ադրբեջանական խորհրդային անկախ հանրապետության ժամանակավոր ռազմա-հեղափոխական կոմիտեն իշխանության է եկել Բաքվի հեղափոխական պրոլետարիատի և Ադրբեջանի աշխատավոր գյուղացիության կամքով և այդ իշխանությունը հին մուսավաթական կառավարությունը հայտարարում է ժողովրդի դավաճան և անկախության թշնամի)՝ այնուամենայնիվ հայտարարվեց, որ պառլամենտն աշխատում է նույն կազմով (!!) և տեղական վարչակազմերը շարունակում են հանգիստ աշխատել իրենց տեղերում: Այս տարօրինակ «հեղաշրջումը» տեղի էր ունեցել Ադրբեջանական պառլամենտի հանգիստ որոշմամբ, որտեղ ապրիլի 27-ի արտակարգ նիստի ընթացքում կոմունիստները պահանջագիր էին ներկայացրել իշխանությունն իրենց հանձնելու վերաբերյալ և գիշերվա ժամը 12-ին պառլամենտական հանձնաժողովը որոշել է բավարարել այդ պահանջը («Борьба» N 96, ապրիլի 30, 1920 – Погромы армян в Бакинской и Елизаветпольскойгуберниях в 1918–1920 гг. Сборник документов и материалов (Сост. Мирзоян С., Казинян А., Исторический архив РА). Ереван, 2003, էջ 469-470): Իսկ ապրիլի 29-ին Հեղկոմ ստեղծվեց մեկ ամիս առաջ ավերված, ջարդված Շուշիում և մայիսի 12-ին խորհրդային հայտարարվեց Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանի խորհրդայնացմանը հաջորդեց Լենինի կառավարության կողմից «հեղափոխական Թուրքիային» ահռելի ռազմական և ֆինանսական միջոցների տրամադրումը, որն, իհարկե, ուղղվեց նախ և առաջ հայերի ցեղասպանությունը շարունակելու թուրքական ծրագրերի իրականացմանը: 1920 թ. սեպտեմբերի վերջին Թուրքիայի Արևելյան բանակի հրամանատար նշանակված Քյազիմ Կարաբեքիրը հարձակվում է Հայաստանի վրա: Այդ հարձակման նպատակի մասին երկար վերլուծությունների կարիք չկա, այն ինքնին հասկանալի է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթար փաշայի՝ 1920 թ. նոյեմբերի 8-ին Ք. Կարաբեքիրին ուղղված գաղտնի գրությունից, որտեղ մասնավորապես հրահանգվում էր. «Ոչնչացնել հայերի բանակը, բռնախլել զենքը և բաժանել մուսուլմաններին, հայերին զրկել նոր բանակ ստեղծելու իրավունքից, տիրել երկաթուղիներին և անմիջական ուղղակի կապ հաստատել ադրբեջանական թուրքերի հետ» (Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 113, ց. 3, գ. 31, թ. 6; «Հայաստանի Հանրապետություն», 16.03.1991): Ավելի ուշ Մուստաֆա Քեմալը պիտի գրի, որ այդ պատերազմի նպատակը «հայկական բանակն ու հայկական պետությունը» ոչնչացնելն էր (Мустафа Кемаль, Путь новой Турции, т. 3, М., 1932, էջ 102): Ապրիլից մինչև սեպտեմբեր մոռացվել էր «բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակը»: Հայաստանը ծանր պարտություն կրեց: Արդյունքում փաստացի ռուս-թուրքական համատեղ ջանքերով ինքնիշխան Հայաստանի դաշնակցական կառավարությունը տապալելուց հետո 1921 թ. կնքվեցին ռուս-թուրքական Մոսկվայի (մարտի 16), ապա՝ Թուրքիայի և Ռուսաստանի ու Անդրկովկասի երեք երկրների «եղբայրության և բարեկամության»՝ Կարսի (հոկտեմբերի 21) Հայաստանի համար կողոպտչական պայմանգրերը, որոնցով Թուրքիային հանձնվեց առկա Հայաստանի հանրապետության տարածքների կեսը և Խորհրդային Հայաստանին պարտավորեցվեց «եղբայր ու բարեկամ» ընդունել Հայաստանին թշնամի մնացող քեմալական Թուրքիային: Այս պայմանագրերին հայ հանրության խուլ անհամաձայնությունը հետագայում զգալի դեր է խաղացել ԽՍՀՄ ընդհանուր քաղաքական բռնաճնշումների հայաստանյան իրողությունների ժամանակ՝ հայ մտավորականությանը «ազգայնական», «իմպերիալիստական», «հակասովետական» մեղադրանքներ ներկայացնելիս:
Չնայած Մուստաֆա Քեմալի, իսկ նրա մահից հետո Թուրքիայի Հանրապետության կառավարությունների կողմից այդ պայմանագիրն արհամարհելու բազմաթիվ ապացույցներին՝ մինչև այսօր ՌԴ-ը, հետևելով Խորհրդային Ռուսաստանի ավանդույթներին, շարունակում է գովերգել Թուրքիայի հետ ձեռք բերված այն բարեկամությունը, որի արդյունքում ԽՍՀՄ-ը բազմաթիվ անգամներ նյութական օգնություն է ցուցաբերել այդպես էլ չխորհրդայնացած, մաքուր «բուրժուական, իմպերիալիստական» Թուրքիային, մի երկրի, որը հռչակվելուց անմիջապես հետո որդեգրեց թանձր ազգայնականության և սոցիալիստներին հետապնդելու ներքին քաղաքականությունը: Մասնավորապես Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 80-ամյակի առթիվ Թուրքիայում ռուսական դեսպանության կայքէջում տեղադրված շնորհավորական ուղերձը լի է ռուսական բարեկամության հավստիացումներով
Փավստոս Բուզանդ «Արշակ և Շապուհ»
- Փավստոց Բուզանդ
Փավստոց Բուզանդը ծնվել է 4-եդ դարում, վաճանվել՝ 5-րդ դարում։ Նա հայ պատմագիր է՝ ում շարադրանքի ոճն ազատ է և նման չէ 5-րդ դարի մյուս պատմագիրների ոճին: Հեղինակը հաճախ է մոռանում այս կամ այն տվյալը, մոռացկոտ ու անփույթ է նյութի և թեմաների դասավորության մեջ, միախառնում է իրականությունն ու հրաշապատումը, իսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու քննական մտածողությունը, դեպքերը պատճառաբանելու և հիմնավորելու Եղիշեի ունակությունը, սակայն ունի Ագաթանգեղոսի միտումայնությունը:
- Ի՞նչ է ավանդազրույցը
Ավանդազրույցը հայկական հին ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանր է։ Ավանդազրույցները երբեմն կոչվում են նաև պատմական բանաստեղծություն, քանի որ նրանցում նկարագրվում են իրական պատմական փաստեր, դեմքեր և դեպքեր։ Հնում կոչվել են նաև «երգք առասպելաց»։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ դրանք շատ սիրված են եղել ժողովրդի կողմից և մշտապես անգիր արտասանվել, պատմվել ու երգվել են՝ հատկապես ժողովրդական ծեսերի ու տոնակատարությունների ժամանակ։ Ավանդազրույցներն ունեցել են հարուստ և պատկերավոր լեզու, հերոսները ներկայացվել են զանազան գունեղ արտահայտչամիջոցներով։ Ավանդազրույցների մի մասը հորինված է ազատ ոտանավորով, որը ձևով մոտ է արձակին և խոսքին հաղորդում է ժողովրդական-խոսակցական լեզվի երանգ։
- «Արշակ և Շապուհ» ավանդազրույցի բովանդակությունը
Ավանդազրույցի համաձայն՝ Պարսից Շապուհ II Սասանյան թագավորը զրադաշտականության ամենանվիրական երդումով, խաբեությամբ գերել է հայոց թագավոր Արշակ Բ-ին։ Վերջինս հավատարմությունը փորձելու համար Շապուհը վհուկների ու աստղահմանների խորհրդով հրամայել է Հայաստանից երկու ուղտաբեռ հող բերել և փռել իր ճեմասրահի հատակի կես մասի վրա, և Արշակի հետ զբոսնել այնտեղ։ Շապուհի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայոց թագավորը մերժել Պարսից հետ բարեկամություն հաստատելու առաջարկները և երեք տասնամյակ պատերազմել իր դեմ, Արշակը պարսկական հողի վրա մեղա է եկել և ներում է խնդրել, իսկ հայկական հողի վրա ըմբոստացել է։ Շապուհը բանտարկել է Արշակին։
Ըստ զրույցի վերջաբանի՝ Արշակի պալատական ներքին Դրաստամատը, որը պարսկական բանակում մեծամեծ քաջագործություններ էր արել քուշանների դեմ մղված պարսից պատերազմներում, հրաժարվել է պարգևից և փոխարենը մեկ օրով Խուժաստանի Անհուշ բերդում Արշակին այցելելու իրավունք խնդրել։ Նրան թույլատրվել է տեսակցել Արշակի հետ։ Դրաստամատն արձակել է Արշակի կապանքները, հագցրել արքայավայել, կազմակերպել պատվո ճոխ խնջույք, որի ժամանակ անձնասպան են եղել թե՛ Արշակը, թե՛ ինքը։«Արշակ և Շապուհ» ավանդազրույցի գաղափարը
Այս զրույցի հիմնական գաղափարն այն է, որ մարդն իր հայրենիքում, իր հողի վրա է միայն ազատ, հպարտ ու համարձակ, ուստի սրբությամբ պետք է պահպանել հայրենի հողը:
Արտաշես և Արտավազդ
Հայոց թագավոր Արտաշես Առաջինը եղել է հայոց հզորագույն եւ ամենալավ արքաներից մեկը: Պատահական չէ, որ ժամանակակիցները նրան տվել են «Բարի» — մականունը: Արտաշեսիմասին հյուսվել են մի շարք վիպերգեր եւ առասպելներ `« Արտաշես եւ Երվանդ »,« Արտաշես եւ Սաթենիկ »,« Արտաշես եւ Արտավազդ »:
Շատ զավթիչների պես Հայաստանը փորձում են գրավել նաեւ ալանները, որոնք լեռնային ռազմատենչ մի ցեղ էին: Արտաշեսը կարողանում է պատանդ վերցնել ալանների արքայազնին: Նրա քույրը, Սաթենիկը, իմաստուն խոսքերով եւ իր գեղեցկությամբ կարողանում է նվաճել հայոց թագավորի սիրտը:
Եմ ասում Քեզ, քաջ տղամարդ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին:
Ալանների գեղաչյա եկ դստերս խոսքերին Լսիր
եվ տուր պատանուն.
Օրենք չէ Որովհետեւ, քենի օրական դյուցազունները որ
Ուրիշ դյուցազն զարմերի կենդանությունը ջնջեն
Կամ իբրեւ ծառա ստրուկների կարգում պահեն,
եվ: երկու Քաջ ազգերի մեջ
Մշտնջենավոր թշնամություն հաստատեն:
Հմայված Արտաշեսը խաղաղություն է հաստատում ալանների հետ եւ փախցնելով Սաթենիկին, դարձնում է իր կինը: Նրա ամուսնության ժամանակ ժողովուրդը չի մոռացվում: Արտաշեսը ժողովրդին բաժանում է ոսկի եւ թանկարժեք քարեր:
Էր տեղում ոսկի անձրեւ
Արտաշեսի փեսայության ժամանակ:
Տեղում մարգարիտ Էր
Սաթենիկի հարսնության ժամանակ:
Արտաշեսը երջանիկ կառավարում է երկիրը մինչեւ իր երեխաների եւ հատկապես Արտավազդի մեծանալը : Արտավազդը, թեեւ արքայի առաջին որդին էր եւ գահաժառանգ, նախանձում էր բոլոր նրանց, ո րոնց հանդեպ թագավորը բարեհաճ էր, այդ թվում նաեւ , իր հարազատներին: Երբ մոտենում է արքայի մահվան ժամը, նրա հպատակներ վշտից ինքնասպան շատ են լինում: Տեսնելով այդ, զայրացած Արտավազդը հորը ասում է, էլ ո Թե ւմ կառավարի ինքը, Երբ հայրը բոլորին տարավ իր հետ: Վիրավորված Արտաշեսը անիծում է իր որդուն, եւ անեծքը կատարվում է: Օրերից մի օր Արտավազդ արքան որսի է գնում դեպի Մասիսի լանջերը: Նա անսպասելի ընկնում է մի անցքի մեջ, եւ լեռնային քարանձավում նրան հավիտյան շղթայում են: Արքայի հավատարիմ շները կրծում են այդ շղթաները, սակայն դարբինները կրկին ամրացնում են Արտավազդի կապանքները, եւ նա շարունակում է տառապել եւ կրել իր պատիժը կատարած բոլոր հանցանքների համար:
Արտաշես և Սաթենիկ
«Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցը Հայոց Արտաշես Ա թագավորի և Ալանաց արքայադուստր Սաթենիկի ամուսնության մասին է. V դարում ժողովրդական երգիչներից գրառել է Մովսես Խորենացին: Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝Տո՜ւր պատանուն,Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուններըԱյլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքիցԿամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահենԵվ հավերժ թշնամությունԵրկու քաջ ազգերի մեջ հաստատեն: Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.Հեծավ արի արքա Արտաշեսըգեղեցիկ Սևուկ նժույգըԵվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանըԵվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետըԵվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,Գցեց մեջքը ալանաց օրիորդիԵվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝Արագ հասցնելով նրան իր բանակը:Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել. Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան: