Posted in Հայոց պատմության

Գարեգին Նժդեհ 1906-1921թթ․

Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թ․ հունվարի 1 ին Նախիջևանի, Կզնուտում։ 17 տարեկանից նա թողնելով ուսումը միացել է հայ ազատագրական շարժմանը։ 1906 թվականին մեկնել է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադարձել է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ։ 1907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909թ․ կովկաս վերադառնալիս ձեռբակալվում է ցարական իշխանությունների կողմից։ 1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար բուլղարական բանակի կողքին ստեղծել են կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին քանի, որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին և 1913 թվականին զորացրվել է։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, ներման արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար։ 1917 թվականին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով զորավար Դրոյի օգնականը, 1918 թվականի գարնանը վարել է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն է ստեղծել նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ, միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։ Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջել է Վանաձոր ։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով՝ հայությունը հաստատել է իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո,1918 թվականի վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժել է այն, և, փոխարենը, սրբել ու տեղահանել գավառի թուրքական բնակավայրերը։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացել և գործի է դրել Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Անհավասար մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը, նա լքել է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո միայն, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցել է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռացել է Բուլղարիա։

Posted in Հայոց պատմության

Կարսի պայմանագիր

1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը լքեցին Անդրկովկասը և Հայաստանի Հանրապետությունը հաստատեց իր վերահսկողությունը կորցված տարածքների զգալի մասի նկատմամբ։ Սակայն թուրքերի նահանջից հետո դեկտեմբերի 1-ին իսլամիստները Կարսում հռչակեցին Հարավ Արևմտյան Կովկասյան հանրապետությունը։ Վերջինս լուծարվեց 1919 թվականի ապրիլին անգլիացիների կողմից, որից հետո Կարսի մարզի տարածքի մեծ մասը փոխանցվեց Հայաստանին։ Փարիզի Խաղաղության վեհաժողովի մեկամյա բանակցություններից հետո 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը, որով ոչ միայն Կարսի մարզը, այլև Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության մաս։ Սակայն իրադարձությունները զարգացան այլ հունով. 1920 թվականի ապրիլին Մուստաֆա Քեմալի կողմից ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երբևէ չճանաչեց այդ պայմանագիրը և Անտանտի դաշնակից երկրների դեմ բոլշևիկյան օգնությամբ սկսած պատերազմական գործողությունների արդյունքում հասավ հայերի համար ոչ նպաստավոր մի շարք պայմանագրերի կնքմանը։

1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ծանր վիճակում։ Մինչև ամռան վերջը ռուսական, ադրբեջանական և թուրքական զորքերը վերահսկողություն հաստատեցին Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի տարածքների վրա։ Սեպտեմբերին սկսված երկրորդ հայ-թուրքական պատերազմի արդյունքում մինչև նոյեմբեր թուրքական զորքերը գրավեցին Կարսի մարզի տարածքը և Ալեքսանդրապոլը։ Նոյեմբերի 29-ին Հայաստան ներխուժեցին ռուսական զորքերը՝ դեկտեմբերի 2-ին պարտադրելով դաշնակցական կառավարությանը հանձնել իշխանությունը բոլշևիկներին։ Դրան զուգահեռ դաշնակցական կառավարության ներկայացուցիչները թուրքերի հետ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որով ճանաչում էին Կարսի մարզի զավթումը թուրքերի կողմից։

1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-1878 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը և Բաթումի մարզի հարավային մասը։ Համարվում է, որ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշևիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը։ Կարսի պայմանագիրը կոչված էր ընդամենը հաստատելու Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։

Posted in Հայոց պատմության

Ազատագրական պայքարը 1894-1896թթ.

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը երևան հանեց Օսմանյան կայսրության հիմքերի խարխլությունն ու փտածությունը, ցույց տվեց, որ այն կանգնած է փլուզման շեմին։ Բացի այդ, ռուս-թուրքական պատերազմով Հայկական հարցը միջազգայնացվեց, մտավ միջազգային հարաբերությունների խաղացանկի մեջ։ Նոր գահ բարձրացած սուլթանի՝ Աբդուլ Համիդ II-ի (1842-1918 թթ.) առաջ ծառացել էր կայսրությունը վերջնական կործանումից փրկելու հրամայական խնդիրը։ Կառավարումը սկսելով սահմանադրության հռչակումով՝ սուլթանը շատ շուտ հրաժարվեց բարենորոգումների բոլոր փորձերից և, հաշվեհարդար տեսնելով համեմատաբար առաջադեմ Միդթհատյան ընդդիմադիր ուժերի հետ, երկիրը տարավ բոլորովին այլ ճանապարհով։ Ինչպես Աբդուլ Համիդը, այնպես էլ նրա հետևորդները լավ էին հասկանում, որ պետության ճգնաժամի, քայքայման պատճառների անկյունաքարը, նրա աքիլլեսյան գարշապարը եղել և շարունակում է մնալ ազգային հարցը։ Օսմանյան կայսրությունը ամենից առաջ քրիստոնյա ժողովուրդների մեծ բանտ էր, ուր նրանք ապրելով իսկական ստրկական պայմաններում, դատապարտված էին դանդաղ մահվան, միշտ ենթակա ջարդերի և մուսուլմանական մոլեռանդության այլևայլ դրսևորումների։ Երկրում բացահայտորեն կիրառվում էին Ղուրանի «անհավատների» դեմ պատերազմելու, նրանց ոչնչացնելու հայտնի սկզբունքները։ Զանգվածային այս վերաբնակեցումները հետապնդում էին մեկ նպատակ՝ փոխել հայաբնակ շրջանների ազգային կազմը, թուլացնել, տնտեսապես հարվածել հայերին և հասնել նրան, որ հայ ազգաբնակչությունը իր հայրենիքում կազմի չնչին տոկոս։ Հարկ է նշել, որ հայկական վիլայեթներում հաստատվում էին բացառապես ռազմատենչ, հետամնաց, թալանով ապրող քրդական ցեղերը և հյուսիսկովկասյան մոլեռանդ ցեղախմբերը։ Սուլթանի ծրագրում հատկապես մեծ դեր էր հատկացվում քրդերին։ Եվ ահա այդ նույն քրդերից էլ կազմվում են այսպես կոչված «համիդիե» գնդերը, որոնց ստեղծումով էլ սկսվում են հայության բացահայտ ջարդերը։ Խոսելով համիդյան զուլումի մասին՝ անհրաժեշտ է առավել հանգամանորեն անդրադառնալ ջարդերի մեխանիզմին։ 1890-ական թթ. թուրքական կառավարությունը վերջնականապես մշակեց և հարստացրեց կոտորածներն իրականացնելու դարավոր զինանոցը։ Դա նման ծավալներով բնաջնջման առաջին փորձն էր, ուստի և որոշ վայրերում տեղական իշխանությունները չկարողացան կազմակերպված իրագործել կենտրոնի հրահանգները։ Ուշադիր քննությունը ևս մեկ անգամ համոզում է, որ 1894 թվականից մինչև 1897 թվականն ընկած ժամանակահատվածի արյունալի իրադարձություններն ամենայն մանրամասնությամբ նախապատրաստված են եղել և իրականացվել են սահմանված հաջորդականությամբ։ Սուլթանը նախ փորձում էր հարվածել հայ ժողովրդի ազատագրական պայքարի դարավոր կենտրոններին՝ Սասունին, Զեյթունին և Վանին։ Այսպիսով, հայերի մասսայական կոտորածները Թուրքիայում սկսվեցին 1890-ական թվականներից, որի առաջին զոհը դարձավ հերոսական Սասունը։ Սասունը, որն ուներ շուրջ 35 հազար հայ բնակչություն և մեկ տասնյակ գյուղախմբեր, դեռ 1880-ական թվականներից պայքարի մեջ էր քրդական հրոսակների, կառավարական զորքերի և ոստիկանության կամայականությունների դեմ։ Ազատատենչ Սասունը պարարտ հող էր ազատագրական գաղափարների քարոզման համար։ Հնչակյան գործիչներն առաջինն էին, որ գործնական աշխատանք տարան Սասունը կազմակերպելու ուղղությամբ։ 1891 թվականին Միհրան Տամատյանը հաստատվեց Սասունում և լեռնականների մեջ քարոզեց Հայաստանի ազատագրության գաղափարը։ Թեև 1893 թ. մայիսին թուրքերին հաջողվեց իրենց ձեռքը գցել Տամատյանին, բայց նրան փոխարինելու եկած գործիչները, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չավուշը (Գևորգ Ադամյան), Շենիկի տանուտեր Գրգոն (Գրիգոր Մոսեյան) և ուրիշներ, իրենց վրա վերցրին Սասնո ազատամարտի կազմակերպումն ու ղեկավարումը։ Թուրքական իշխանությունները 1891-1892 թթ. Սասունի դեմ հանեցին քրդական ցեղերին, համիդիե հեծելազորային ջոկատներին ու ոստիկանական կանոնավոր ուժերին։ 1893 թ. ամռանը Բիթլիսի կուսակալ Թահսին փաշան սասունցիներին ներկայացրեց իր պայմանները. 1.հանձնել հեղափոխականներին, դրսից եկած գործիչներին ու նրանց համակիրներին, 2. հանձնել զենքերը, 3. վճարել այդ տարվա և նախկինում չվճարած բոլոր տուրքերը, 4. ստորագրել հանրագրություն, համաձայն որի իրենք շատ գոհ են օսմանյան կառավարությունից և ըմբոստացել են Միհրան Տամատյանի թելադրանքով։ Առաջարկված պայմանները երկընտրանքի առաջ կանգնեցրին սասունցիներին։ Դրանց ընդունումը հավասարազոր էր անձնատվության, մերժումը կընկալվեր որպես ապստամբություն։ Եվ ահա Սասունն ընտրեց պայքարի ուղին։ Թուրքական իշխանությունները, սակայն շուտով Սասունն առան օղակի մեջ, իսկ արդեն 1894 թ. հունիսին կառավարությունը դիմեց վճռական միջոցների։ Սուլթանի հանձնարարությամբ Սասուն արշավող զորքերի ղեկավարությունը ստանձնեց Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար, ջարդարար Զեքի փաշան։ Բացի նրա գլխավորած 12 հազարանոց զորամիավորումից, Սասունի վրա շարժվեցին նաև այլ զորամասեր՝ Դիարբեքիրից, Կարինից, Երզնկայից, Մուշից, Վանից, անգամ Բաղդադից ու Հալեպից։ Սասունի դեմ դուրս է բերվել ժամանակի ռազմական տեխնիկայով զինված մի հսկա բանակ, որն իր թվաքանակով գերազանցում էր Սասունի հայությանը։ 1894 թ. օգոստոսի սկզբներին թուրքական կանոնավոր զորքերը հարձակման անցան։ Մուրադի և մյուս հրամանատարների գլխավորությամբ կայծքարե հրացաններով, դաշույններով, կացիններով զինված սասունցիները շուրջ մեկ շաբաթ շարունակ աներևակայելի խիզախությամբ ու անձնազոհությամբ կռվում էին թշնամու դեմ՝ մնալով իրենց դիրքերում։ Սակայն, նրանք ստիպված էին մարտերով նահանջել անմատչելի լեռները։ Անհավասար գոտեմարտը շարունակվեց ևս 15 օր։ Ռազմամթերքը և պարենը համարյա սպառած սասունցիների ուժերը ջլատելու նպատակով թուրքական հրամանատարությունը դիմեց նենգության՝ ներման խոստումով նրանց անձնատուր լինելու առաջարկ արեց, որը սակայն, մերժվեց սասունցիների կողմից։ Նրանցից մոտ 200 դյուրահավատներ օգոստոսի 15-ին լքեցին դիրքերը և շարժվեցին թուրքական բանակատեղի, որտեղ նրանց անմիջապես սրի քաշեցին։ Հակառակորդն անցավ նոր հարձակման։ Որևէ տեղից օգնություն չստանալով և մնալով միայնակ՝ օգոստոսի 24-ին Սասունն ընկավ։ Մուրադը, Գևորգ Չավուշը և քարանձավներում ապաստանած մի խումբ մարտիկներ գերվեցին և շղթայակապ տարվեցին Մուշ։ Սկսվեց խաղաղ բնակչության ջարդը։ Ավերվեց ու հրի մատնվեց շուրջ 40 գյուղ, զոհվեց ավելի քան յոթ հազար հայ։ 1894 թ. Սասունի աշխարհացունց ջարդերին՝ մեծ տերություններ աչքի առջև հաջորդեցին Կարինի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բաղեշի, Անգորայի, Սեբաստիայի, Ակնի, Արաբկիրի, Եդեսիայի, Այնթապի և ապա Կ. Պոլսի, վանի, Եվդոկիայի և այլ վայրերում տեղի ունեցած կոտորածները։ Սասունի ապստամբությունը ունեցավ գործնական որոշակի հետևանքներ։ Այստեղ տեղի ունեցած դեպքերն ամենուր ցնցեցին հայությանը։ Առաջավոր մարդկության շատ ներկայացուցիչներ բողոքի ու զայրույթի ձայն բարձրացրին սուլթանի ջարդարար քաղաքականության դեմ՝ մեծ տերություններց պահանջելով միջամտություն։ Արգելելով օտարերկրացիների մուտքը Սասուն՝ սուլթանը փորձեց մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը, բայց ի վերջո ստիպված էր տեղի տալ։ Սասունի ապստամբությունը միաժամանակ առաջ մղեց Հայկական հարցը՝ ակտիվացնելով այդ ուղղությամբ տերությունների ձեռնարկած դիվանագիտական քայլերը։ Ցանկանալով խանգարել Հայկական հարցում հայանպաստ դիրքորոշում որդեգրած Անգլիային, որը ջանում էր հայության շրջանում խիստ մեծացնել իր ազդեցությունը, Ռուսաստանը և նրա դաշնակից Ֆրանսիան ստիպված էին համաձայնության գալ նրա հետ։ Մեծ տերությունների պահանջով 1895 թ. հունվարին Սասուն ժամանեց ջարդերի պատճառները քննող թուրքական կառավարական հանձնաժողով, որին որպես դիտորդներ մասնակցում էին Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ 1895 թվականի մայիսի 11-ին Կ. Պոլսի անգլիական, ռուսական և ֆրանսիական դեսպանները հայկական վեց նահանգներում (Կարին, Բիթլիս, Վան, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր ներկայացրին Բ. Դռանը։ 13 գլուխներից և 40 հոդվածներից բաղկացած բարենորոգումների այդ ծրագիրը նախատեսում էր որոշ չափով բարեփոխել վերը նշված նահանգների կառավարումը, բարելավել դատական գործը, կարգավորել հարկային համակարգը և այլն։ Ծրագիրը, սակայն խիստ սահմանափակ էր և չէր կարող բավարարել ավելի արմատական դիրքերի վրա կանգնած հայությանը։ Դրանով հանդերձ, այն Բեռլինի վեհաժողովից հետո մեծ տերությունների կողմից 61-րդ խիստ անորոշ հոդվածի բովանդակությունը առարկայացնելու առաջին փորձն էր և իրագործվելու դեպքում, անշուշտ, որոշ օրինականություն կմտցներ Արևմտյան Հայաստանում ու կչափավորեր կամայականությունները։ Սուլթանը, սակայն մտադիր չէր իրականացնել անգամ նման չափավոր մի ծրագիր։ Առերևույթ շնորհակալությամբ ընդունելով ներկայացված նախագիծը՝ սուլթան Աբդուլ Համիդը զանազան պատրվակներով ամիսներ շարունակ ձգձգում էր բարենորոգումներն իրականացնելուն ուղղված գործնական քայլերի կատարումը։ Սուլթանը համառորեն պահանջում էր հայ ազատագրական շարժումների անհապաղ դադարեցում՝ հայտարարելով, որ միայն խաղաղ պայմաններում է հնարավոր իրականացնել բարենորոգումները։ Այս հարցում սուլթանին օգնության էր գալիս Հայկական հարցի շուրջ այդ ամիսներին ծավալված դիվանագիտական պատերազմը՝ մի կողմից Անգլիայի, մյուս կողմից ռուս-ֆրանսիական ալյանսի միջև, որը փորձում էր զսպել Անգլիայի ակտիվությունը և իր հովանավորության տակ վերցնել Թուրքիան։ Այսպիսով, Հայկական հարցը հայտնվում է յուրատեսակ կախարդական շրջանակում։ Ստեղծված ճգնաժամային, սպասողական, ծանր ու տագնապալից իրավիճակում հասունանում է նոր ելույթի գաղափարը։ Նման պայմաններում ռումբի պայթյունի տպավորություն թողեց 1895 թ. սեպտեմբերի 18-ին Կ. Պոլսում հնչակյանների կազմակերպած ցույցը։ Շուրջ 4 հազար ցուցարարներ շարվեցին դեպի Բաբ Ալի՝ թուրքական կառավարության նստավայրը՝ իրենց հետ տանելով սուլթանին և եվրոպական տերություններին ուղղված հնչակյանների կազմած պահանջագիրը, որում նկարագրելով հայ ժողովրդի ծանր կացությունը, առաջարկվում էր վերջ տալ անօրինություններին և ապահովել հայ ժողովրդի խաղաղ կյանքը։ Ոստիկանությունը թույլ չտվեց հանձնել խնդրագիրը։ Վաղօրոք տեղյակ լինելով ցույցի մասին՝ կառավարությունը ռազմական պատրաստություն էր տեսել։ Ցույցն ավարտվեց քաղաքում հայերի ընդհանուր ջարդով, որին զոհ գնաց մոտ երկու հազար մարդ։ Բաբ Ալիի ցույցից հետո սուլթանը շտապեց իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը՝ ամենուրեք ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու և դիվանագիտական խաղաքարտերը կրկին խառնելու նպատակով։ 1896 թվականի հոկտեմբերի 18-ին, նախապես փոփոխություններ կատարելով, նա ստորագրեց Մայիսյան բարենորոգումների ծրագիրը։ Սուլթանի հրապարակած բարենորոգումների հրովարտակը կայսրության հայաբնակ շրջաններում ընդհանուր կոտորածի ազդանշան հանդիսացավ։ Սուլթանական կառավարությունը բացահայտորեն պատժիչ միջոցներ սկսեց կիրառել հայ ազատագրական պայքարի հետագա վերելքը կանխելու, հայոց զինյալ պայքարն արմատախիլ անելու համար։ 1895 թվականի սեպտեմբերի 30-ին ահավոր կոտորած տեղի ունեցավ Բաբերդում։ 1895 թվականի հոկտեմբերի 5-ին սկսվեց Տրապիզոնի սարսափելի ջարդը։ Սրի քաշվեցին հազարավոր հայեր, ավերվեցին շրջակայքի հայկական բնակավայրերը։ Հոկտեմբերի 7-ին կոտորած է սկսվում Դերջանի գավառում։ Հոկտեմբերի 13-ին յաթաղանի զոհ դարձան Բաղեշ քաղաքի և նրա շրջակա գյուղերի հայ բնակիչները։ Երկու ամսվա ընթացքում կոտորածների ալիքը տարածվեց հայաբնակ համարյա բոլոր մարզերում։ Տասնյակ հազարավոր կանայք, երեխաներ, ծեր և երիտասարդ բնակիչներ ոչնչացվեցին Երզնկայում, Դերջանում, Բիթլիսում, Ուռհայում, Շապին Գարահիսարում, Կարինում, Խարբերդում, Մալաթիայում, Մարզվանում, Դիարբեքիրում, Սղերդում, Սեբաստիայում, Այնթափում, Մարաշում և այլուր։ Կոտորածը սարսափելի բնույթ է ստանում Եդեսիայում։ Սուլթանի կարգադրության համաձայն, հոկտեմբերի 16-ին թուրքական կանոնավոր զորքը և ամբոխը հարձակվում են հայկական խանութների վրա, կողոպտում ամեն ինչ, ավերում և հրկիզում։ Ավելին, կառավարությունը կրոնական մոլեռանդությամբ վարակված խուժանին զենք է բաժանում և կոչ անում՝ կոտորել հայերին և զավթել նրանց ունեցվածքը։ Սակայն, հայերը հիմնականում ապրելով մեկ թաղամասում, կարողանում են դիմադրություն կազմակերպել և թշնամուն ետ մղել։ Փաստորեն, սա արևմտահայոց ցեղասպանության սկիզբն էր, ցեղասպանություն, որի արդյունքում ոչնչացվեց իր Հայրենիքում ապրող օսմանահպատակ հայությունը։ Ինչպես նշեցինք, թուրք ջարդարարները իրենց հարվածն ուղղում են նաև հայ ազատագրական շարժման կենտրոններից նաև Զեյթունի դեմ։ Սուլթան Համիդի աչքի փուշը Սասունից հետո կամ նրան համահավասար Զեյթուն լեռնագավառն էր, որը մեկ անգամ չէ, որ հարյուրավոր թուրք ասկյարներ էր փռել իր պատերի տակ, կառավարական հարկահաններին արգելել մտնելու արծվաբույն։ Սուլթանական կառավարությունը դեռևս 1880-ական թվականներից գործի էր դրել Զեյթունը հայաթափելու և հիմնահատակ ավերելու սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճնշումների մի ամբողջ համակարգ։ Հարկային ծանր լուծը, հարստահարությունները, զեյթունցիների տնտեսական քայքայումը հետապնդող միջոցառումները, պարբերաբար հայատյաց կառավարիչներ նշանակելը, հայ ազդեցիկ գործիչների նկատմամբ հալածանքները ստեղծել էին պայթյունավտանգ իրավիճակ։ Դժգոհության պատճառներից էր նաև այն, որ Հալեպի վիլայեթը, որտեղ գտնվում էր Զեյթունը, ներառված չէր Մայիսյան բարենորոգումների ծրագրում նշված շրջանների մեջ։ Լեռնականների պոռթկմանը միասնական, կազմակերպված բնույթ տալու գործում վճռական դեր խաղացին Զեյթուն ժամանած հնչակյան գործիչներ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան), Մլեհը (Ասատուր Տամղաճյան), Հրաչյա Մարալը (Գրիգոր Ղարիբյան), Ապահը (Պետրոս Գմգմյան), Ջելլաթը (Կարապետ Ղրփանոսյան)։ Ձգտելով ապստամբությանը տալ համահայկական հնչեղություն՝ նրանք լեռնականների մեջ արմատավորում էին այն գիտակցությունը, որ իրենք պայքարում են ոչ միայն Զեյթունի, այլև ողջ հայության համար։ Այստեղ նրանք ստացան Ենիտունյան իշխանական գերդաստանի, հատկապես Նազարեթ Չավուշի անվերապահ աջակցությունը, որն անվիճելի հեղինակություն էր բոլոր զեյթունցիների համար։ Վերջինիս նախաձեռնությամբ Մութ ձոր կոչվող վայրում 1895 թվականի հոկտեմբերի 12-ին գումարված ժողովում որոշվեց կենաց ու մահու պայքարի դուրս գալ թուրքական բռնակալության դեմ։ Արդեն հոկտեմբերի 15-ին բախում տեղի ունեցավ կառավարական զորքերի հետ։ Նույն օրը ապստամբները գրավեցին Զեյթունի կառավարչատունը և շրջապատեցին զորանոցը, որը հանձնվեց հոկտեմբերի 16-ի առավոտյան։ Զեյթունի զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» մակագրությամբ։ Ստեղծվեց ժամանակավոր հեղափոխական կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։ Զորանոցի անկման լուրը մեծագույն անհանգստությամբ ընդունվեց Կ. Պոլսում։ Զեյթունի դեմ կռվող ուժերի հրամանատարությունը դրվեց չերքեզ Մուստաֆա Ռեմզի փաշայի վրա։ Նրա գլխավորած արևելյան բանակը Մարաշից, իսկ Ալի բեյի գլխավորած արևմտյան բանակը Ադանայի կողմից շարժվեցին դեպի Զեյթուն՝ իրենց կազմում ունենալով երեսուն հազար զինված զեյթունցիներ։

Թուրքական զորամասերից մեկի հրամանատար Ալի բեյը նախ գրավեց ու ավերեց գավառի հայաբնակ խոշոր գյուղերից մեկը՝ Ֆռնուզը։ Դա մեկ անգամ ևս ցույց տվեց, որ թուրքական բանակի խնդիրը գավառի դատարկումն է հայերից, և որ Զեյթունին ևս վիճակված է նույն ճակատագիրը։

Թուրքական գրոհները շարունակվեցին նաև հաջորդ օրերին՝ հատկապես կատաղի բնույթ ընդունելով Զեյթունին Ալի բեյի բանակի մոտենալուց հետո։ Թեև դեկտեմբերի 23-24-ի կռիվների ընթացքում թուրքերին հաջողվեց գրավել զորանոցը, բայց նրանց հաջողություններն ըստ երևույթին դրանով էլ ավարտվեցին, քանզի Զեյթունը շարունակում էր մնալ անառիկ։

Զեյթունի իրադարձությունները գնալով ավելի մեծ հնչեղություն էին ստանում՝ Բ. Դռան համար անհետաձգելի դարձնելով հարցի կարգավորումը։ Վախենալով հայոց համազգային ապստամբության առաջացման վտանգից և աշխատելով կանխել միջազգային ազդու միջամտությունը՝ սուլթանական կառավարությունը ստիպված համաձայնվեց, որ մեծ տերությունները միջնորդի դեր ստանձնեն Զեյթունի ապստամբների և կառավարության միջև վարվող բանակցություններում։

Ի վերջո, 1896 թվականի փետրվարի 3-ին ստորագրված հատուկ փաստաթղթով Էդհեմ փաշան և հյուպատոսները հանդես էին գալիս որպես Զեյթունում հավաքված գաղթականության անվտանգության երաշխավորներ՝ իրենց վրա վերցնելով նրանց տեղավորման խնդիրը։ Վերը նշված պայմանների գործադրման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա։ Հետագա ամիսների ընթացքում տերությունների ճնշման ներքո թուրքական իշխանությունները դժկամությամբ, բայց այնուհանդերձ կատարեցին համաձայնագրի հիմնական պայմանները։

Զեյթունի հերոսական ապստամբությունը հսկայական ազդեցություն ունեցավ հայ ազատագրական շարժման պատմության մեջ՝ փորձելով հակադրվել սուլթանական ջարդարար քաղաքականությանը։

Նշենք նաև, որ հայությունը ինքնապաշտպանության է դիմում նաև Վանում։ Ջարդերի բոթը և գավառներից տեղահանված բնակչության մուտքը Վան՝ անհանգստացրին վանեցիներին՝ հարկադրելով մտածել ինքնապաշտպանության մասին։ Հունիսի 3-ի գիշերը զինյալ բախում տեղի ունեցավ թուրքական պահակախմբի և Պարսկաստանից աղ տեղափոխող մաքսանենգ քրդերի միջև։ Հունիսի 4-ի առավոտվանից հայկական ինքնապաշտպանությունը կանոնավոր մարտերի բնույթ ստացավ։ Մինչև հունիսի 6-ը հայկական դիրքերը մնացին աներեր՝ զորքի, թուրք և քուրդ խուժանի կատաղի գրոհների հանդեպ։

Հունիսի 8-ին Վանի կռվող ուժերը դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Վարագա լեռը։ Հակառակ ղեկավարների կամքին՝ նրանց միացան նաև հարյուրավոր անզեն երիտասարդներ։ Օգտվելով նրանց հեռանալուց՝ մուսուլմանական խուժանը հարձակվեց հայկական անպաշտպան դիրքերի վրա, ավերեց և կողոպտեց տներն ու եկեղեցիները, սրի քաշեց այնտեղ մնացած անպաշտպան մարդկանց։ Միայն հունիսի 10-ին Սաադէդդինը ջարդերը դադարեցնելու հրաման տվեց։ Ընդհանուր առմամբ Վանի խաղաղ բնակչությունը տվեց շուրջ 400 զոհ։

Այսպիսով, մենք կարող ենք անցկացնել սուլթանական ջարդարար քաղաքականության որոշակի դասակարգում։ Հայության ոչնչացումն իրականացվում էր հետևյալ ճակատներով։ Առաջինը, ինչպես նշեցինք, ամրացված լեռնային շրջանների և ինքնապաշտպանության ունակ բնակչության բնաջնջման փորձն էր։ Եթե 1894 թվականին Սասունում դա մասամբ հաջողվեց՝ ոչնչացվեց շուրջ 10 հազար խաղաղ բնակչություն, ապա Զեյթունում, Վանում, Հաճընում հայությունը, չնայած մեծ կորուստներին, կարողացավ ոչ միայն ձախողել Բ. Դռան ծրագրրեը, այլև նույնիսկ մի շարք փառավոր հաղթանակներ տարավ կառավարական զորքերի և բաշիբոզուկների տասնյակ հազարներից կազմված բանակների դեմ։ Երկրորդ կարևորագույն փուլը կայսրության հայաշատ քաղաքներում կազմակերպված ջարդերն էին, որոնց վրա հարկ է կանգ առնել առանձնակի ուշադրությամբ։ Այդ ջարդերը, ի տարբերություն վերը հիշատակված շրջանների, իրականացվում էին հիմնականում մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն քաղաքային բնակչության, դրսից բերված ավազակների և բանտերից բաց թողնված քրեական տարրերից կազմված ջոկատների օգնությամբ։ Ինչպես առաջինների, այնպես էլ երկրորդների նկատմամբ հաշվեհարդարը Բ. Դուռը բացատրում էր հայկական հեղափոխությամբ և մուսուլմանական մոլեռանդությամբ։ Իրականում, փաստերը վկայում են, որ հատկապես վերջինը պարբերաբար ներարկվել է բնակչության մեջ կառավարության ներկայացուցիչների, լրտեսական լայն ցանցի միջոցով։ Ընդ որում, մուսուլմաններին ահաբեկում էին այն հեռանկարով, որ հայերը ձգտում են ստեղծել իրենց պետությունը և բարենորոգումներից անմիջապես հետո կսկսվեն մուսուլմանների ջարդերը։ Բազմաթիվ փաստերը, վկայությունները, նկարագրությունները անառարկելիորեն ապացուցում են, որ 1895-1897 թթ. կոտորածներն անմիջականորեն կազմակերպված են եղել իշխանությունների կողմից, ընթացել են միևնույն սցենարով։ Թուրքական կառավարության բոլոր փորձերը՝ մի կողմ քաշվել պատասխանատվությունից, իրողությունները ներկայացնել որպես ամբոխային, զանգվածային անկարգություններ, չեն դիմանում ոչ մի քննադատության։ Այստեղ բերենք սոսկ մի քանի մեջբերումներ ռուսական և եվրոպական դիվանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերից, ներկայացուցիչներ, որոնց նույնիսկ թուրք ներկայիս կեղծարարները չեն կարող մեղադրել հայասիրության, փաստերի կանխամտածված աղավաղումների մեջ։ Դրանցից երկուսի հեղինակը Հալեպի ռուսական հյուպատոս Յակիմանսկին է՝ ցարական առավել փորձված դիվանագետներից մեկը, որն ակտիվորեն իրագործում էր Ս. Պետերբուրգից ստացած գաղտնի հրահանգները՝ տապալելու Զեյթունում 1896 թ. մեծ տերությունների միջամտությամբ ընթացող բանակցությունները, և հայտնի էր հայկական հեղափոխության նկատմամբ իր անբարեհաճ վերաբերմունքով։ 1895 թ. նոյեմբերին նա գրում էր Կ. Պոլսի ռուսական դեսպան Ա. Նելիդովին. «Գաղտնի հեռագրով, ես պատիվ եմ ունեցել այսօր տեղեկացնելու Ձերդ բարձրությանը, օտար պետությունների հավանական միջամտության սպառնալիքի ներքո քրիստոնյաների կոտորածները դադարեցնելու Դռան հրամանի և Այնթափում սույն ամսվա5-ին զոհված քրիստոնյաների թվի մասին։ Որոշ տեղեկություններով հաշվվում են նույնիսկ ավելի քան հազար սպանվածներ և վիրավորվածներ:… Ե´վ Այնթափում, և´ Մարաշում դիակներն այրված են, և զորքերով շրջապատված ողջ մնացած քրիստոնյաները հնարավորություն չունեն հեռանալու իրենց քաղաքներից»։ Նոյեմբերի 24-ին նա տալիս է առավել ընդարձակ նկարագրություն և տվյալներ. «Արյունոտ նկարագրությունները Ուռֆայում, Այնթափում և Մարաշում, ինչպես նաև նրանց շրջակա գյուղերում, կարելի է ասել, հրահրված են տեղի թուրքական իշխանությունների կողմից։ Իհարկե, ապագա անկողմնակալ հետաքննությունը կարող է բացահայտել և´ գլխավոր, և´ երկրորդական մեղավորներին, ցույց տալ զոհված քրիստոնյաների ճշգրիտ թիվը։ Ահա թե ինչու տեղական իշխանությունների հրահանգով, զոհվածների դիակները մեծ մասամբ այրում էին կերոսինով կամ թաղում գարշահոտությամբ լեցուն փոսերի մեջ»։ Ըստ Կ. Պոլսի անգլիական դեսպան Ֆ. Քարրիի տվյալների, Տրապիզոնի սարսափելի կոտորածների ժամանակ ջարդարարների խմբակները անմիջապես խրախուսվել են ոստիկանության և զինվորականության կողմից։ Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ինքնապաշտպանությանը, ապա պետական ջարդարարական քաղաքականությունն էր, որ ոտքի հանեց հայության ամենալայն խավերին, առաջ բերեց զինված պայքար։ Հայ ժողովուրդը ստիպված էր դիմելու զենքի, նա այլ ելք չուներ, նրա առաջ չկար ընտրության հնարավորություն։ Նման պայմաններում բնական է, որ հալածված, ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդը տարերայնորեն դիմում էր ինքնապաշտպանության։ Հայության ամենալայն շրջաններում տարածում էր ստանում զինվելու, զենքը ձեռքին կռվելու և գոնե պատվով մեռնելու բնական ցանկությունը։ Եվ սուլթանական կառավարությունը ի վիճակի չէր ճնշելու սկսված ազատագրական պայքարը։ Հայկական կոտորածների հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի ևս։ Թուրքական ճնշումներից և բռնակալ կառավարության կողմից հայերը, հատկապես Անատոլիայում, անտանելի հալածանքների և ահավոր անարդարության ենթարկվեցին։ Այսպիսով, անժխտելի է, որ 1880-ական թվականներից սկսյալ մինչև 1890-ական թվականների վերջերը թուրքական պետական վարչամեքենան Աբդուլ Համիդ II սուլթանի անմիջական ղեկավարությամբ, սկսեց իրականացնել հայ ժողովրդի օսմանահպատակ հատվածի սիստեմատիկ բնաջնջման ծրագիրը։ Այդ քաղաքականությունը մասմաբ ձախողվեց շնորհիվ հայ ժողովրդի ազգային-ազատագրական զինված պայքարի, որը, չնայած ծանրագույն կորուստներին, տոկալով և դիմադրելով Օսմանյան կայսրությանը կանգնեցրեց ներքին և արտաքին բնույթի այնպիսի բարդությունների առջև, որոնք ստիպեցին թուրքական կառավարող շրջաններին, առժամանակ դադարեցնել հայության ֆիզիկական ոչնչացման քաղաքականության իրականացումը։

1895-1896 թթ. կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են։ Ցեղասպանության կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու սուլթան Աբդուլ Համիդ II-ը ստացել է «կարմիր սուլթան», «արյունոտ սուլթան», «մարդասպան», «մեծ ոճրագործ» անունները։ Այդ կոտորածների հետևանքով կոտորվել է շուրջ 300 հազար, բռնի մուսուլմանացվել է 100 հազար, նույնքանն էլ տարագրվել է տարբեր երկրներ։

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը ինչպես միշտ օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ու շահերը ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներից Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։ Իտալացի Ա. Չիբրանին գրում է. «1894-1896 թվականների զարհուրելի, անլուր, տմարդի և եղերական կոտորածները, որոնք հուզում են աշխարհը այսօր, մեծ տերությունների ղեկավարներին անտարբեր թողեցին։ Ձեր արյունը նրանց երեսին ցայտեց, ձեր քաղաքները, տները հրի մատնվեցին, բայց նրանք իրենց տեղերից չշարժվեցին, ձեզ լքեցին… որովհետև բոլորն էլ Թուրքիային սիրաշահելու, նրանից շահեր հետապնդելու չար ցանկություններ ունեին, նրանցից ամեն մեկը ձեր կոտորածներից օգուտի իր առյուծի բաժինը ստանալ…Այո, Եվրոպան ձեր սպանդի մեղսակիցը դարձավ և համերաշխ եղավ նրա հետ։ Նա գերադասեց ձեր արյան մեջ թաթախված ձեռքեր ունենալ, քան թե ձեռք տալ մի գահի, նույնիսկ երբ այդ գահին բազմած էր մի գռեհիկ չարագործ, մի ավազակ, մի եղեռնագործ։ Ողբերգական պահին նա ձեզ երեսի վրա ձգեց, երբ թուրքական յաթաղանը ձեզանից հազարավորներին էր մանգաղում, թեև Եվրոպայի ժողովուրդները ձեզ հետ էին։ Ձեր արյունը կրկին վաճառքի է հանել գթասիրտ Եվրոպան» ։

Posted in Հայոց պատմության

Համեմատե՛լ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի հայերին վերաբերվող հոդվածները:

Սան Ստեֆանոյի պայմանագիր հայերի հետ կապված

Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877 թվականի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։

1878 թվականի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով ։ Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարության և Անգլիայի կողմից, մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով, իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչը և դիվանագիտական ներկայացուցիչների Իգնատև Նելիդովի հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։ Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։

Բեռլինի պայմանագիր հայերի հետ կապված

Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից։

Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային։

Posted in Հայոց պատմության

Պատմություն՝ առաջադրանք

Թեմա՝ արևելյան հարցի սրումը 1877-1878թթ

Կազմե՛ք 1877-1878թթ պատերազմի ժամանակագրությունը: Ըստ ձեզ ի՞նչ դերակատարում ունեցան հայերը ռուսների հաղթանակի գործում:/գրավոր/

Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ:

Դաշնակիցները(Հայերը նույնպես) Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե դակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում:

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը։

Posted in գրականություն

Եղիշե Չարենց հարցեր և առաջադրանքներ

1․ Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը:

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

տրիոլետ

սոնետ

ռուբայաթ

գազել
Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

Տրիոլետ

Տրիոլետը դա բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Օրինակ՝․ Տրիոլետ Լ. Բ.-ին

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Սոնետ

Սոնետը դա բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է, որը Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։

Օրինակ՝․ Երբ ես տեսնում եմ Ձեզ

Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։

Ռուբայի

Ռուբայը դա պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

Օրինակ՝․

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

Գազել

Գազելը դա բանաստեղծության կայուն ձևերից մեկն է, որը բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Օրինակ՝․ Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին․․․

2. Կարդա տեղեկություններ Արմենուհի Տիգրանյանի մասին, պատմիր բլոգում:

Արմենուհի Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին, սովորել է Ալեքսանդրապոլում՝ աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում։

Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը։ 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ 1917 թվականին ամուսնացել է Վարդգես Ահարոնյանի հետ։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց որոշ ժամանակ անց մեկնել է Փարիզ, որտեղ գտնվում էր Ահարոնյանների ընտանիքը։ 1923 թվականին ամուսնու հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ շարունակել է զբաղվել գրական գործունեությամբ։ Նրա աշխատությունների մեծ մասը հրապարակվել է ԱՄՆ-ում լույս տեսնող գրական-գեղարվեստական Հայրենիք օրաթերթում։ Գրականությունից բացի Արմենուհի Տիգրանյանը զբաղվել է նաև հասարակական աշխատանքով․ մոտ երեսուն տարի շարունակ նա հայոց լեզու և գրականություն է տարածել ամերիկահայ նոր սերդի շրջանում, եղել է ուսուցչուհի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոնգ Այլենդի հայկական դպրոցներում։ Ամուսնու հետ միասին կազմել է հայոց լեզվի «Հրազդան» դասագրքերը՝ չորս տարիների դասընթացով, դասագրքերն ունեցել են մի քանի հրատարակություն։

Արմենուհի Ահարոնյանի հասարակական գործունեության դաշտերից մեկն էլ եղել է Կարմիր Խաչ-Հայ օգնության միությունը, որին իր նպաստն է բերել ոչ միայն իբրև Նյու Յորքի Վաշինգտոն-Հայցի մասնաճյուղի անդամ, այլ հաճախ նաև որպես ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ, երբեմն նաև՝ ատենապետուհի։

Ըստ գրականագետների, Եղիշե Չարենցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմենուհու հետ։ Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը Չարենցը գրել է 1920 թվականին և առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում։

Արմենուհի Տիգրանյանը մահացել է 1962 թվականին՝ երկարատև և ծանր հիվանդությունից։

Posted in գրականություն

Եղիշե Չարենց Անքուն գիշերին վերլուծություն

Քնել չի լինում…
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս՝ անփակ՝ թափառում են լուռ —

Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:

Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես…
Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ:

Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ —
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ:

Այնտեղ, մութի մեջ հայտնվում է ահա
Տեսիլդ գունատ ու տխրադալուկ,—
Օրերի անհայտ մշուշից ելած
Գունատ այցելու:

Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր —
Մի հին իրիկուն.
Հեռու երգերի խանդավառ օրոր,
Հարսանքի հանդես,—
Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես…

Է՜, քնե՜լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
— Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին…
— Ա՜խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում՝ գիշերն անց կացավ…
— Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…

Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.
Դու երբեք, երբե՛ք ինձ չես ժպտացել—

Քո ժպիտն անգամ ցա՛վ է թվացել
Իմ հոգուն տկար…
Ես քեզ կանչեցի երկա՜ր ու երկա՜ր —
Դու չեկար, չեկար,—
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի —
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի…

Օտա՜ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր—
Ու կարմի՜ր, կարմի՜ր խաշխաշներ ցավի,—
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,

Որ քո կույս հոգին իմի հետ ցավի…
Ու ես չեմ հիշում, թե ի՞նչպես մի օր —
Օտար, անմեկին
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին…

Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ —
Ապրել չէ՛ր լինի:—
Չէ՜ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև գմա ես չեմ մոռացել…

Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չէ՞ որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել.—
Սերը մեզ համար — արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,

Իսկ կնոջ համար — հրճվանքի գինի…
Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ա՛խ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար…

Դրա համա՞ր ես դու այստեղ եկել
Օ, նենգոտ տեսիլ…
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել…
Օ, զզվելի՛ կին,—
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս—
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս…
Ուզո՞ւմ ես՝ պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան —
Եվ ես կորցրի երազի ճամփան…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում:—
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար…

Երկա՜ր քայլեցի.
Եվ իմ դեմ ահա — մի երկա՜ր փողոց:
Հեռևում — դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՜ն լուր բերին…

Մի հին լուր՝ հոգուս մեջ պահված ծածուկ —
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ…
Ու… այս եմ հիշում՝
Մի հին անկողին — թաղված մշուշում,
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ…
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի,—
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի…
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՛, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի —
Էլ ո՛չ մի զղջում իմ երազը հին
Հետ չի դարձնի…
Գնա՛, սիրելիս,
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ,—
Ուզում եմ քնեմ — ա՜խ, ինչպե՞ս քնեմ…

Չարենցը 1926 թվականին սիրահարված էր Մարիաննա Այվազյան անունով մի կնոջ վրա։ Եվ երբ նա վերադառնում է արտասահմանից իմանում է, որ աղջիկը սիրում է ուրիշ տղամարդու << Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել, Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:>> Չարենցը շատ էր տխրել այդ լուրը իմանալուց հետո և այդ պատճառով ատրճանակով կրակում է Մարիաննա Այվազյանի վրա և վիրավորում իսկ 1926 սեպտեմբերի 5 ին ձեռբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ <<Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ>>, <<Է՜, քնե՜լ, քնել… Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:>> <<Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր: Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ — Ապրել չէ՛ր լինի:— >> նախադասությունները նկարագրում են Չարենցի տառապանքը։

Posted in գրականություն

Վահան Տերյան բանաստեղծություններ

Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց,
Եղբայրների տեղ ես հանդիպեցի չար ոսոխների.
Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց,
Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։
Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գրկել,
Մարդիկ նենգամիտ խոնավ նկուղում ինձ շղթայեցին,
— Ինձ կյանքի քնքուշ գուրգուրանքներից մարդիկ են զրկել,
— Իմ սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրին։
Ես որոնում եմ ինձ նմաններին — իմ ընկերներին,
Ես որոնում եմ նոցա, որ զրկված, թշվառ են ու խենթ,
— Եկե՛ք, խորտակենք այս կապանքները, որ մարդիկ դրին,
— Եկեք, ձեր սրտում ես կըհրդեհեմ հատուցումի տենդ…

Posted in գրականություն

Ով կարողանում է սիրել, երջանիկ է: Հերման Հեսսե վերլուծություն։

Հերման Հեսսեն Գերմանացի էր, ով ծնվել էր հուլիսի 2, 1877թ ին, մահացել 1962-ի օգոստոսի 9 ին։ Իր կյանքի ընթացքում նա հասցրել է գրել 35 ից ավել ստեղծագործություն, որից մեկը դա <<Ով կարողանում է սիրել, երջանիկ է>>:

Բանաստեղծ Հեսսեն իր ստեղծագործության մեջ գրել էր, որ չի կարող լինել երջանկություն որի մեջ չկա սեր։ Օրինակ եթե մարդն ունի երազանք շարժվելով դեպի այդ կողմ և հասնելով դրան՝ վաղ թե ուշ կյանքը դառնալու է ձանձրանալի քանզի՝ դու չես հասկանալու թե ինչի համար շարունակես ապրել եթե չկա մարդ, որի հանդեպ դու չունես զգացմունքներ “Որքան ավելի էի տարիք առնում և իմ կյանքում գտած փոքր բավականությունները ինձ սկսում էին անհամ թվալ, այնքան ավելի պարզ էր դառնում, թե որտեղ պետք է փնտրեմ երջանկության ու կյանքի աղբյուրը ” “Փողը ոչինչ էր, Ուժը ոչինչ էր”։ Բացի դա նա խոսում էր պատվիրաններից, որում ասում էր մենք մարդիկ սխալ էնք հասկացել են ինչ Աստված ուզում էր մեզ հասկացնել։ Պետք չէ ուշադրություն դարձնել նյութական նշանակությունների վրա դա միայն ժամանակավոր երջանկություն է լինելու և վերջ։

Posted in Հայոց լեզու

Գրաբարյան օրեր (սպտեմբեր)

Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել: Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին, եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ: Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին` հարյուր, և կար ու մեկին` վաթսուն, և կար ու մեկին` երեսուն։