Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգետ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական, անվրեպ, գոմէշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլէ, հնէաբան, մանանեխ, մանրէ, միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակէզ, տրիոլետ, քրիստոնեական։
Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազոծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր, գիշերոթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազորյա, հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմորոր, մեղմորեն, միօրինակ,, նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղորոք, տասնօրյակ, տարորոշել, տափողակ, օրըստօրե, օրորել։
Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակընդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առնթեր, առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք, ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել, հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր, որոտընդոստ, սրընթաց, ունկընդիր։
Վարժություն 4։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։ Հեքյաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրիաս, եղյամ, էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքյաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենյամին, մումիա, Սիսիան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարյա, Անանյա, Եղյա, Եղյազար, Երեմյա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։
Վարժություն 5։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբյոն, աքսեոմ, բրաբիոն, լեգիոն, հետիոտն, արդյոք, մարմարյոն, թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդիոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն, տրիլիոն, օրյորդ ավիացիոն, ինդուկցյոն, ամեոբա, քամելյոն։
Վարժություն 6։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կաjուն, հաjելի, Միքաjել , զրոjական, էություն, նաjել, վաjելել, գաիսոն, էակ, ատամնաբուjժ, Ռաֆաել, միայն, պոեմ, պոետ, միասին, հիանալ, թեjել, խնաjել, հիանալ, որդիական։
Վարժություն 7։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ Գափրիել, սփրթնել, սբրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրփել, հղբանալ, ուրբաթ, Քերոփ, թփրտալ, աղանոց, ցայտաղփյուր, եղբայր, ողփ։
Վարժություն 8։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերթ, բուրթ, դադար, դրթել, երդիկ, երդում, զարթ, լաջվարդ, զվարդ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորթ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարթապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ խրթվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընթարմանալ։
Վարժություն 9։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խծկել, առանցք, դաղձ, դարձ, կցկտուր, դեղձ, դեղցանիկ, հանդիպակաց, դերձակ, դերցան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, որձւալ, օձ, օձիք։
Վարժություն 10։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աջպարար, գոճի, խոչկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեչք, ողջ, մուրճ, ողջույն, մահջակալ, առողջ, ոչիլ, կաճաղակ, վերջ։
Հայոց լ․ քերականություն ընտրովի պատասխանով 5-6 էջ 1-10 առաջադրանքներ
Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է։
1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ
2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3) եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան
4) դողէրոցք, հրազդանհէկ, չէի, անէ
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե։
1) անեզր, խառներամ, երբևէ, նախօրէ
2) նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3) բազմերանգ, օրըստօրէ, հրէշ, դողէրոցք
4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ։
1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2) տնօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
3) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
4) առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ։
1) մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
2) նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերոթիկ
3) հանապազորդ, անոթևան, թախծօրոր, ականջօղ
4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ
5. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո։
1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2) քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ
6. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը։
1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ
7. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և։
1) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
2) թեթևոտն, հոգեորդի, գոտեորել, եղրևանի
3) կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև
4) որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել
8. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և։
1) արևակն, երևակել, ոսկեվազյան, գոտեորել
2) սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
3) եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
4) բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել
9. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ։
1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
2) կարևեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
3) արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ
10. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ։
1) այծյամ, ջղային, բրաբյոն, ժողովածույում
2) տույժ, հեռակայել, էական, արքայորդի
3) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազորդ, լռելյան
4) պատանյակ, սերմացույի, միլիոն, մարմարյա
ՀՀ սահմանադրության հոդվածների վերլուծություն
Հոդված 16.Ընտանիքի պաշտպանությունը
Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:
Դեռ հնուց եկել է ընտանիքի կարևորման գաղափարը։ Հայերի մոտ ընտանիքը միշտ եղել է առաջին տեղում, սակայն ես չգիտեի, որ այդ ամենը նաև սահմանադրությամբ է հաստատված։ Ինձ թվում էր, որ դա ուղղակի եկել է պահպանողականությունից և բարոյական նորմերին հետևելուց, բայց ըստ այս հոդվածի ընտանիքը հասարակության հիմքն է։ Ասում են, որ ընտանիքը պետության փոքր մոդելն է։ Սակայն այստեղ մի պարադոքս է առաջանում։ Դիտարկենք, որ պետության գլուխը նախագահն է, կամ մեր դեպքում վարչապետը, միջին վիճակագրական հայ ընտանիքում՝ հայրը, մայրը պարանոցն է՝ ազգային ժողովը, երեխաներն էլ ժողովուրդն են։ Սա հակասում է հոդված 30-ին, որը նշում է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են։ Վստահ չեմ, որ իմ ասածը սահմանադրորեն հաստատված է, բայց կարծում եմ, որ բավականին արդի խնդիր է։Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:
Ինչպես արդեն վերևում նշեցի՝ ՀՀ-ում ընտանիքը շատ կարևոր դեր ունի, սակայն հասարկության կողմից ընդունված փաստ է, որ ընտանիքների մեծամասնությունում յուրաքանչյուր անձ ունի իր դերը, որից ելնելով կատարում է իր բաժին պարտականությունները։ Տղամարդը պետք է գումար աշխատի և ընտանիքը պահի, մայրը մնա տանը, զբաղվի տան գործերով ու երեխաներին դաստիարակի, իսկ երեխաները զբաղվեն դասերով, պարապմունքներով ու չխառնվեն ընտանեկան գործերին։ Ես՝ ինչպես նաև Հայաստանի սահմանադրությունը, համարում ենք, որ դա շատ սխալ է։ Բոլորս էլ հավասար ենք, ունենք նույն հնարավորությունները, իրավունքները ու ազատությունները։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, այլ ոչ թե միայն ընտանիքին։ Սակայն քանի որ նախորդ հոդվածը կապված էր ընտանիքի հետ, որոշեցի այս երկու հոդվածները կապել իրար։ Ըստ իս՝ թե՛ մայրը, թե՛ հայրը պետք է հավասարապես աշխատեն, զբաղվեն տան գործերով, դաստիարակեն երեխաներին, իսկ երեխաները ընտանիքում ունենան կարծիք հայտնելու իրավունք, որովհետև դա վերջիվերջո իրենց էլ է վերաբերում։Հոդված 29.Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Ես չեմ համարում, որ Հայաստանի հասարակությունը տոլերանտ է։ Յուրաքանչյուր չնչին նոր բանը հայերի համար շոկային է, և գրեթե միշտ անընդունելի։ Մեր երկրում քիչ կան սևամորթներ, և երբ մարդիկ տեսնում են մեկին, ինքս եմ տեսել, թե ինչպես են ծաղրում, մատով ցույց տալիս ու էլի շատ տգեղ բաներ են անում։ Հասկանում եմ, որ մենք սովոր չենք Հայաստանում տեսնել սևամորթ մարդու, սակայն արդեն 21-րդ դարն է, ու կարծում եմ՝ ժամանակն է մեզ պահել գրագետ ու հարգալից, այլ ոչ թե «գեղցիների» նման։ Ասածս չի վերաբերում միայն սևամորթների դեմ խտրականությանը։ Նույն վերաբերմունքը կա այլազգի ներկայացուցիչների, հաշմանդամների, այլ սեռականություն ունեցող մարդկանց և շատուշատերի հանդեպ։ Պետք է յուրաքանչյուրը սկսի ապրել միայն իր կյանքով ու չքննադատի ուրիշներին։
Կայուն զարգացում
1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովից (Երկրի գագաթնաժողով) ի վեր աշխարհը բացահայտեց մարդկային բարեկեցության հասնելու մի նոր ճանապարհ՝ կայուն զարգացումը: Կայուն զարգացման հայեցակարգը, որ ներկայացված է Օրակարգ 21-ում, բնորոշվում է որպես զարգացում, որ բավարարում է ներկայի պահանջները՝ առանց վնաս հասցնելու ապագա սերունդների իրենց սեփական կարիքները հոգալու կարողությանը:
Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010թ. Հազարամյակի զարգացման նպատակների, 2012թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:
Ռիո+20-ի «Ապագան, որ մենք ենք ուզում» ելքային փաստաթղթի մեջ ՄԱԿ-ի անդամ պետությունները հանաձայնեցին ստեղծել բաց աշխատանքային խումբ՝ մշակելու կայուն զարգացման մի շարք նպատակներ: Բաց աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, որը հաստատվեց 2014թ. հուլիսին, կազմում է Կայուն զարգացման օրակարգ 2030 -ի առանցքը:
Հարաճուն մտայնություն կա, որ համաշխարհային, ազգային և տեղական պարենային համակարգերի որակն արտացոլում է պարենային ապահովության ու սնուցման արդյունքների հարցում գյուղատնտեսության ունեցած անքակտելի դերը
Esse
internet is a place where you can find any information that interests you
with the help of it you can create anything, make purchases, translate text and take possession of any information.although the Internet does not play the most important role in my life, I still need it, because it’s easier to find any information that can help you easily find your favorite songs or interesting books with it, I can’t imagine the life of a person living in the 21st century without the Internet it has huge opportunities that you will definitely need in your life.
Դերենիկ Դեմիրճյան Ավելորդը
Հաճի աղան վաճառական էր, որը շտապելով տուն էր գնում, քանի որ ականջին լուր էր հասել, որ թուրքերը, ռուսներին նեղելով, հասնում են իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաք։ Նա շատ էր գնահատում իր ունեցվածքը։ Ուներ իրեն բնորոշ քայլելու ձև․ երբեք չէր թողնում, որ իր տաբատի փողքերը կեղտոտվեին, բայց այդ լուրից սարսափած՝ ուշադրություն չէր դարձնում տաբատին։ Մեկ էլ 17 տարի առաջ` իր անդրանիկ որդուն թաղելիս էր թույլ տվել, որ փողքերը կեղտոտվեին։ Դ․ Դեմիրճյանը Հաճի աղային ներկայացնում է ինչպես ինքնահավան, եսասեր, բայց դրա հետ մեկտեղ շատ զգուշավոր ու հաշվենկատ մի մարդու։ Երբ իր քուրը կորցնում է ամուսնուն, հիվանդանում տիֆով և անդամալույծ դառնում, նա քրոջը բերում է իր տուն, բայց ոչ թե սիրուց դրդված, այլ իր պատվի համար։ Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան ֆուրգոնի փոխարեն մի սահնակ է գտնում, որն իհարկե համեմատած ավելի փոքր էր։ Նա որոշում է չվերցնել իր քրոջը՝ Սրբունին, որովհետև այդ դեպքում տեղը չէր բավականացնի տեղավորելու իր տարիների վաստակած հարստությունը։ Իհարկե աղան արդարացնում էր այդ որոշումը, թե իբր իր ընտանիքին պահելու համար է տանում իր ողջ հարստությունը, սակայն իրականում նա ուղղակի նյութապաշտ էր և հարստությունը մարդուց վեր էր դասում։ Սրբունը՝ հակառակ իր եղբոր, շատ նվիրված, շնորհակալ ու անձնազոհ էր։ Նա զոհում է իրեն, հանուն իր եղբոր ցանկության։
Երբ վերադառնում են տուն, չեն գտնում Սրբունին, և նոր այդ ժամանակ Հաճի աղան հասկանում է, թե ինչ մեծ սխալ է գործել ու խիղճը սկսում է իրեն տանջել։ Նա ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ էլ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար:
Ցավոք սրտի մեր իրականությունում ավելի շատ Հաճի աղաներ կան, քան Սրբուններ։
Հայոց լեզու
Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին ,վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր՝ նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ , անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեքծեքող գեղուհիների սերը։ Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչա-քը , վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց-սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց ավաղ հավիտյան փակ էր դղյակի դուռը, նրան ոչ ոք չէր սպասում։ 2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։ Սրարշավ- սուր Կնքեցին- կնիք Ձգելով- ձիգ Ընչացքը- ունչ 3. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։ Մի – քանակական թվական Դուռը – հասարակ գոյական, եզակի թիվ, ա ներքին հոլովում, ուղղական հոլով, որոշյալ առում Այնտեղից – ցուցական դերանուն, բացառական հոլով, ի արտաքին հոլովում Ընտիր – հարաբերական ածական Երկաթյա – հարաբերական ածական Պատանին – հասարակ գոյական, եզակի թիվ, ու արտաքին հոլովում, ուղղական հոլով, որոշյալ առում Գինին – հասարակ գոյական, եզակի թիվ, ու արտաքին հոլովում, հայցական հոլով, որոշյալ առում Ծեքծեքող – ենթակայական դերբայ Վերադարձավ – բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, չեզոք սեռ Բացող – ենթակայական դերբայ Ոչ ոք – ժխտական դերանուն Չէր սպասվում – բայ, սահմանական եղանակ, ժխտական խոնարհում, եզակի թիվ, երրորդ դեմք, անկատար անցյալ, կրավորական սեռ 4. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները. Ամիճ- զանազան մրգերի խառնուրդ անթացուպ- հենակ կռուփ- բռունցք ակութ- թոնիր գեղմ- բուրդ գուղձ- հողակոշտ ամեհի- անսանձ բռնազբոսիկ- կեղծ զգլխիչ- դյութիչ արգասավոր- արդյունավոր ազնավուր- ազնիվ բագին- ատրուշան անդաստան- դաշտ խթան- ազդակ բավիղ- լաբիրինթոս 5. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր. 6․ բառակազմ,17. Դրույք Պատահար Պարծանք Հնչեղ Գանձարան Դարձյալ 18. Ուժեղ Վարորդ Ատելի Ազդակ Տենչանք Կաթնեղեն 19. Թափոն Իրեղեն Հյուսկեն Շրջուն Ազգովին Մածուկ 20․ Խրատ Օրինական Գոգնոց Ծանծաղուտ Հեռաստան Սիզավետ 21. Ելուստ Մասունք Ձեռնոց Վայելուչ Հավակնոտ Փլվածք 22․ Կուսանոց Ջարդոն Տիպար Տրոփյուն Մրեղ Ակնոց
Հնչյունափոխություն
Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր: Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն: Առաջադրանքներ՝ Վ.1.հին-հնամենի (ի- գաղտնավանկ ը), բազուկ-բազկաթոռ (ու սղվ), պատիժ-պատժել (ի սղվ),ողջույն-ողջունել (ույ-ու), աշխույժ-աշխուժություն (ույ-ու),մատյան-մատենագիր (յա-ե),պարտեզ-պարտիզան (ե-ի),գլուխ-գլխավոր(ու սղվ), էշ-իշամեղու (է-ի)Վ.2.ա) բուրդ-բրդյա, սիրտ-սրտաբան, կույր-կուրանալ, ճահիճ-ճահճուտ, ալյուր-ալրաղաց, կեզ-կիզիչ, ատամնաբույժ-ատամնաբուժարանբ) վիշտ-վշտալի, թույլ-թուլամորթ, ծնունդ-ծննդյան, հաշիվ-հաշվեհամար, արթուն-արթնանալ, հույն-հունական, տույժ-տուժածՎ.3.ձնծաղիկ-ձյուն, թխահեր-թուխ, սառցահատ-սառույց, երգչախումբ-երգիչ, կիսել-կես, ըմպանակ-ումպ, մեղվապահ-մեղու, հունական-հույն, կղզյակ-կղզի:Վ.4.գրադարան, կատվազգի, գլխապտույտ,լեզվաոճական, շինարարական, լուսանկար, կուտակել, ջրապտույտ, սրբապատկեր, ուղղաձիգ։Է-Ե, Վ.1.Հովհաննես-Հովհաննիսյան(ե-ի), անեծք-անիծել(ե-ի), դեմ-դիմանկար(ե-ի), վրեժ-վրիժառու(ե-ի), վեպ-վիպասան(ե-ի)Վ.2.Ծաղիկ+ա+ձոր=Ծաղկաձոր, շեկ+ա+հեր=շիկահեր, վեմ+ա+փոր=վիմափոր, մեգ+ա+պատ=միգապատ, գես+աստղ=գիսաստղ, սեր+առատ=սիրառատ, հանդես+ություն=հանդիսություն, պատվեր+ա+տու=պատվիրատու, բնագետ+ություն=բնագիտություն, հրավեր+ա+տոմս=հրավիրատոմս:Վ.3. Վեճ-վիճել, վիճաբանություն, նվեր-նվիրել, նվիրաբերում, տեր-տիրություն, տիրակալ, մեջ-միջամտել, միջացգային, գեր-գիրանալ, գիրություն։Վ.4.Գեր (անալ)-գիրանալ, կես (ատ)-կիսատ, հայրենասեր (ություն)-հայրենասիրություն, մեգ (ապատ)-միգապատ, էշ (ատեր)-իշատեր, պարտեզ (պան)-պարտիզպան, զեն (ակիր)-զինակիր, հրավեր (ատոմս)-հրավիրատոմս, էշ (այծյամ)-իշայծյամ, գրագետ (ություն)-գրագիտություն, տեր (անալ)-տիրանալ, վեպ (ագիր)-վիպագիր:Վ.5.դիզել-դեզ, կիսամուշտակ-կես, վիպական-վեպ, իջևանել-էջք, պատվիրել-պատվեր, սիրալիր-սեր, իջվածք-էջք, տիրական-տեր, սիզավետ-սեզ, զինել-զենք:Ի, Վ.1.Սարգիս-Սարգսյան(ի-գաղտնավանկ ը), միրգ-մրգատու(ի-գաղտնավանկ ը), ջիղ-ջղային(ի-գաղտնավանկ), կաղին-կաղնի(ի սղվ) , որդի-որդյակ(ի-յւ), կռիվ-կռվել(ի սղվ), խիղճ-խղճալ(ի-գաղտնավանկ), կծիկ-կծկել(ի սղվ), մահիճ-մահճակալ(ի սղվ), կոշիկ-կոշկեղեն(ի սղվ), նկարիչ-նկարչություն(ի սղվ), կղզի-կղզյակ(ի-յ)Վ.2.Մկրտչյան- ի-ն սղվել է (չի արտասանվում), նարնջագույն- ի-ն դարձել է ը, որը չի գրվում, վարչություն- ի-ն սղվել է (չի արտասանվում), վերջնական- ի-ն սղվել է (չի արտասանվում), դեղնավուն- ի-ն սղվել է (չի արտասանվում), գեղեցկանալ- ի-ն սղվել է (չի արտասանվում), փոթորկալի- ի-ն սղվել է (չի արտասանվում), մրրկածուփ- ի-ն սղվել է (չի արտասանվում), բժշկական- ի-ն դարձել է ը, որը չի գրվում, սկզբնակետ- ի-ն դարձել է ը, որը չի գրվում, կնքել- ի-ն սղվել է (չի արտասանվում), վրձնահարված- ի-ն սղվել է (չի արտասանվում), նկարչական- ի-ն սղվել է (չի արտասանվում), սրտամորմոք- ի-ն սղվել է (չի արտասանվում), կարմրավուն- ի-ն սղվել է (չի արտասանվում):Վ.3. ա) Դարձել է ե- տարեվերջ, ուղենիշ, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:բ) Ընկել է-փոշոտ, թշնամանալ,, կենդանություն:գ) դարձել է յ-որդյակ, աղավնյակ:դ) պահպանվել է-քաղաքացիություն, կղզիանալ:Վ.4.Թիվ (նշան)- թվանշան, գին(ցուցակ)-գնացուցակ, ուղի(գիր)-ուղեգիր, միս(գործ)-մսագործ, գարի(հաց)-գարեհաց, ծաղիկ(թերթ)-ծաղկաթերթ , դեղին(մորթ)-դեղնամորթ, խնդիր(գիրք)-խնդրագիրգ, սիրտ(ցավ)-սրտացավ, բարի(կամ)-բարեկամ, այգի(պան)-այգեպան, հոգի(ակ)-հոգյակ, երկիր(բան)-երկրաբան:ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը 1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել. մուր-մրոտ(ու—>ը), մեղու-մեղվաբույծ(ու—>վ), նուռ-նռնենի(ու—>ը), առու-առվակ(ու—>վ), աղմուկ-աղմկել(ու—>ը), սուր-սրամարտ(ու—>ը), ծուխ-ծխախոտ(ու—>ը), ածուխ-ածխահանք(ու-ն սղվել է), մասուր-մասրենի(ու-ն սղվել է), բլուր-բլրակ(ու-ն սղվել է), թթու-թթվաշ(ու—>վ), ապուշ-ապշել(ու-ն սղվել է): 2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝ Լուռ- լռակյաց, լռությունՍուտ- ստահոդ, ստելՋուր- ջրաղաց, ջրարբիՀուր- հրահեր, հրեղենՄութ- մթնշաղ, մթնել Ձուկ- ձկնեղեն, ձկնկիթՏուն- տնարար, տնանկ Սուրբ- սրբանկար, սրբություն3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ լուր բերող- լրաբեր, սուտ խոսող- ստախոս, ձուկ որսացող- ձկնորս, տունը պահող- տնապան, ծուխը տնից հեռացնող- ծխատար, ջուր կրող- ջրկիր, հաճախ լուռ մնացող- լռակյաց, թթի ծառ- թթենի, լեզվի մասնագետ- լեզվաբան, ձվի ձև ունեցող- ձվաձև: 4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ: Մտամոլոր- միտ, վիրաբույժ- վեր, զինագործ- զեն, ըմպանակ- ումպ, գրադարակ- գիր, երկնասույզ- երկին, լծկան- լուծ, սրընթաց- սուր, կիսալուսին- կես, մրրկահույզ- մրրիկ, բուսաբան- բույս: 5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝ ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել Ջրել- ոռոգել, մթնել- խավարել․ գլխավորել- առաջնորդել, ամրանալ- պնդանալ, խորհրդածել- մտորել, ապշել- զարմանալ6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝ Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը) Ցրտահար- ցուրտ(ու-ը), գլխային- գլուխ(ու-ն սղվել է), գարնանային- գարուն(ու-ն սղվել է), լեզվակ- լեզու(ու-վ), ձվակեր- ձու(ու-վ), գնդաձև- գունդ(ու-ը), շնչավոր- շունչ(ու-ը), նռնենի- նուռ(ու-ը), խորհրդավոր- խորհուրդ(ու-ը), շրթնային- շուրթ(ու-ը), բրդատու- բուրդ(ու-ը), նրբագեղմ- նուրբ(ու-ը), ամրացնել- ամուր(ու-ն սղվել է), թթվել- թթու(ու-վ), առվահան- առու(ու-վ), կատվախաղ- կատու(ու-վ), լծկան- լուծ(ու-ը), ձկներ- ձուկ(ու-ը): 7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության: կուրծք(վանդակ)- կրծքավանդակ, ջուր(աման)- ջրաման, շուրջ(գիծ)- շրջագիծ, միս(գործ)- մսագործ, ուրու(ական)- ուրվական, տունկ(արան)- տնկարան, մածուն(աման)- մածնաման, չու(ցուցակ)- չվացուցակ, սնունդ(մթերք)- սննդամթերք: Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը 1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝ մեղր-Մեղրաձոր(ը-ն ընկել է), մանր-մանրամասն(ը-ն ընկել է), համր-համրություն(ը-ն ընկել է), խառն-խառնիխուռն(ը-ն ընկել է), ազդր-ազդրամիս(ը-ն ընկել է), թանձր-թանձրանալ(ը-ն ընկել է) 2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝ Աստղ- աստղազարդ, աստղիկ Կարծր- կարծրատիպ, կարծրամիտ Փոքր- փոքրամարմին, փոքրիկ Կայսր- կայսրությունՔաղցր- քաղցրավենիք, քաղցրություն Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը 1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝ հավիտյան-հավիտենական(յա-ե), սենյակ-սենեկազգեստ(յա-ե), առօրյա-առօրեակամ(յա-ե), հնամյա-հնամենի(յա-ն սղվել է), պատանյա-պատանեկիկ(յա-ե): 2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր: Վայրկյան+ցույց- վայրկենացույց, կատարյալ+ություն- կատարելություն, մատյան+գիր- մատենագիր, առաքյալ+ական- առաքելական, հեծյալ+զոր- հեծելազոր, ատյան+կալ- ատենակալ: 3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝ Զրույց- զրուցել, զրուցակիցՑույց- ցուցադրական, ցուցական Գույն- գունազարդել, գունավոր Հույս- հուսադրել, հուսահատ Հրապույր- հրապուրել, հրապուրիչ Լույս- լուսացույց, լուսավոր Բույր- բուրավետ, բուրանոց 4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝ Լուսավոր- լույս(ույ-ու), բուրաստան- բույր(ույ-ու), բուսական- բույս(ույ-ու), մատուցել- մատույց(ույ-ու), զգուշություն- զգույշ(ույ-ու), հուսալից- հույս(ույ-ու), թունավոր- թույն(ույ-ու), գունեղ- գույն(ույ-ու), կապտություն- կապույտ(ույ սղվել է), սառցարան- սառույց(ույ սղվել է), համբուրել- համբույր(ույ-ու), ողջունել- ողջույն(ույ-ու), կուտակել- կույտ(ույ-ու), կառուցում- կառույց(ույ-ու), զեկուցում- զեկույց(ույ-ու), անասնաբուծություն- անասուն(ու ընկել է) բույծ(ույ-ու): 5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության: կառույց(պատել)- կառուցապատել, բույս(բան)- բուսաբան, հույս(տու)- հուսատու, լույս(բեր)- լուսաբեր, զեկույց(գիր)- զեկուցագիր, հրապույր(իչ)- հրապուրիչ, գույն(վառ)- գունավառ, սառույց(պատ)- սառցապատ
Ասույթներ (արցախի բարբառ)
Ալիշ-վերիլ անել – առևտուր անել, մեկի հետ լավ հարաբերություններ ունենալԱլի-վալի չընիլ – երկյուղ չունենալԱնգուջը խլշիլ – լսողությունը լարելԱնգուջը պեմբակ կոխել – չլսելուն տալԱնգուջը սասու (ծենու) պահել – սպասել, սպասողական վիճակում լինելԱնումեն եխտ քսել – արատավորելԱնում թողել – բարի հիշատակ թողնելԱչ տռել, ծեխ շպրտել – ազատ, անհոգ լինելԱշկ ածել – փնտրելԱշկավ-օնքավ անել – սեր արտահայտելԱշկեն տակավը եշիլ – գողունի հետաքրքրվել մեկովԱշկեն ցիլփի տալ – աչքը վնասվելԱշկերը տափեն օնել – ամաչելԱշկը նի թողել – սևեռելԱշկումը պցրանալ – հարգանք, հեղինակություն ունենալԱշուղ տեռնալ – խոսել, դարդերը պատմել, զրուցելԱսածս տխկըտենակ տեռալ պոկն օնել – հիվանդագին ազդեցություն գործելԱրտը հեղե տեռնալ – հղիանալ, հասունանալԲզըբազու կյալ – հակաճառելԲշտի-բշտի անել – հրելԲուլդի-բուլդի կյալ – պտտվել, արագ շարժվելԲուղազեն հոփ տալ – քիչ ուտելԲուղը եր ընիլ – քրտնելԳյավուրի անել – գործն իմիջիայլոց անելԳյրավան պեց թողել – առիթը բաց թողնելԳործը խակ փռնել – չկանխամտածված գործ ձեռնարկելԴիք-դիք խոսել – կոպիտ շեշտով խոսելԴլըդալու անել – իրար սատար լինել, օգնելԴռդոռանչ անել – կրակը թեժացնելԴութման փռնել – խենթություն անելԴութմա տալ – հրել, ծեծել
Հայաստանի հրդեհները 1 ամսում
02.11.2020Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Տեղեկությունը փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:02.11.2020Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում այրվում է անասնակեր:05.11.2020Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Պոլիտեխնիկական համալսարանի» մասնաճյուղի հետնամասում այրվում է տան տանիք։09.11.2020Նոյեմբերի 9-ին, ժամը 16։01-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղում այրվում է ավտոմեքենա։11.11.2020Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ:14.11.2020Նոյեմբերի 14-ին, ժամը 23:33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում:18.11.2020Նոյեմբերի 18-ին, ժամը 14։26-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատուն:24.11.2020Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22:21-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղում տուն է այրվում։28.11.2020Նոյեմբերի 28-ին, ժամը 07:37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում ծուխ է նկատվում:30.11.2020Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։Հրդեհները լինում են և մարդածին և բնածին: իմ կարծիքով հրդեհների մեծամասնությունը կապված են մարդկանց անուշադրության պատճառով: Իսկ բնածին հրդեհները կապված են կայծակների հետ: