Posted in Uncategorized

Ռեկրեացիոն ռեսուրսներ


Մարդու կյանքում աշխատանքի և հանգստի բալանսը պահելը շատ կարևոր է, առանց երկուսի համադրության մենք ուղղակի չէինք լինի։ Հանգիստը ապահովելու և վերականգնվելու համար գոյություն ունեն ռեկրեացիոն ռեսուրսները։ Դրանք լինում են 2 տեսակբնածին և մարդածին։ Անվանումներն իրենց բացատրում են. բնածին ստեղծված բնության կողմից, մարդածինմարդու։ Բնածին կարող են համարվել որոշ ջրային տարածքներ ծովեր, օվկիանոսներ, նեղուցներ և այլն, ինչպես նաև ցամաքային տարածքները՝ լեռները, սարերը, հրաբուխները… Մարդածին ռեսուրսների մեջ մտնում են ճարտարապետաշինական կառույցները, լողավազանները, ջրանցքները և այլն։

Հայաստանն ունի հարուստ բուսական աշխարհ, որի օգնությամբ շատ հանգիստ կարողանում է գրավել զբոսաշրջիկներին և ոչ միայն` տեղացիներին նույնպես։ Զբոսաշրջությունը կարող է լինել Հայաստանի գլխավոր տնտեսական ճյուղերից մեկը, քանի որ բոլոր եղանակներին առաջարկելու բաներ կան և տուրիստների համար բավականին մատչելի է։ Ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ պետք չէ աղտոտել շրջակա միջավայրը և գնահատեն իրենց ունեցածը։ Այդ դեպքում մեր երկիրը կծաղկի և կզարգանա։

Ճիշտն ասած մի փոքր կդժվարանամ նշել իմ նախընտրած տուրիստական վայրերի եռյակը, բայց կցանկանամ խոսել այնպիսիս վայրերից, որոնք ոչ այնքան հայտնի են։

1․ Բանֆի ազգային պարկ (Կանադա)

Շուրջ բոլորը ձյունոտ լեռներ են, անտառներ իսկ մեջտեղում կապույտ լիճ։ Այդպիսի կապույտ լիճի գրեթե չի հանդիպում։

2․ Մաչու Պիկչու

2.Ներկայումս գտնվում է Պերույի տարածքում։ Գահանիստ-տաճար է, որը ծառայել է որպես աթոռանիստ։ Ունի հին պատմություն և անչափ գեղեցիկ, չնայած որ արդեն կիսաքանդ և լքված է:

  1. Բագան (Մարանդ)

Հինավուրց քաղաք է, որը հայտնի է իր շքեղ շինություններով։

Ցավոք նշածս վայրերից որ մեկում չեմ եղել, բայց մեծ հույսեր ուենմ, որ ապագայում կլինեմ։

Իմ կարծիքով զբոսաշրջությանը նպաստելու համար կարելի է զուտ մաքուր պահել, որ հաճելի լինի այնտեղ այցելելը և միգուցե տվյալ վայրի կամ շինության մասին պետմելիս՝ գիդերը կարող են ավելի հետաքրքիր բաներ պատմել։ Այսինքն ոչ թե չոր թվեր, այլ ինչ-որ հետաքրքիր դեպքեր, իրադարձություններ, լեգենդներ։

Հուսով եմ, որ հայերը կգնահատեն այն ամենը, ինչ ունեն, իսկ Հայաստանը կզարգանա և կդառնա աշխարհի ամենացանակալի վայրերից մեկը զբոսաշրջիկների համար։